Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Երեկվա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև փաստացի համատեղ ասուլիսները երրորդ կողմից էր կազմակերպված

Շատերը նկատեցին, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գրեթե նույն ժամանակ ասուլիս տվեցին, նույն օրը և մոտավորապես նույն ժամին: Նման զուգադիպությունը պատահական բնույթ չուներ: Մանավանդ, որ երկու կողմն էլ իրար ոչ այնքան հակասում էին, իրենց մեսիջներով, որքան լրացնում էին իրար:

Դատեք ինքներդ: Ըստ Փաշինյանի՝

-Լաչինի միջանցքի անվտանգ տեղաշարժի համար պատասխանատու են Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը դրա հետ, որևէ կապ չունի: Նույնը կրկնում է Իլհամ Ալիևը:

-ՀԱՊԿ-ը իր առաքելությունը չի կատարում Հայաստանի մասով և ուրեմն նրա կողմից զորավարժությունները Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չէ:

Նույն կարծիքն ունեն Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան

-Ռուսական ռազմաբազան Հայաստանում ոչ թե ապահովում է Հայաստանի անվտանգությունը, այլ սպառնալիք է: Նույն տեսակետին են Ադրբեջանը, Թուրքիան և Արևմուտքը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ցուցադրական այցելությունները Երևան և նրանց հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ, անհետևանք չեն անցել: Մանավանդ որ նրանց կողմից խոստացվել է ֆորս-մաժորների դեպքում, ապահովել անձամբ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:

Այսինքն՝ ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից, Փաշինյանի ընտանիքի ապահովման դիմաց բանաձևը գործի մեջ է դրված, որտեղ զոհի դերում պետք է լինի Հայաստանը և նրա ժողովուրդը: Ճիշտ է, աշխարհը ականատես կլինի հայերի նոր ցեղասպանությանը, բայց Փաշինյանի ընտանիքը հայտնված կլինի ապահով վիճակում: Այս մոտեցմանը, հասկանալի պատճառով, ոչ Ադրբեջանը, և ոչ էլ Թուրքիան դեմ չեն: Նրանք, այդ քայլով ստանում են այն, ինչ դարերով երազել են: Երեկ Իլհամ Ալիևը իզուր չէր խոսում այն մասին, որ շուտով Հայաստանից 90-ականներից տեղահանված ադրբեջանցիները կվերադառնան իրենց հարազատ վայրեր:

  • Փաշինյանն այլևս չի վստահում Ռուսաստանին, վախենում է Ադրբեջանից, բայց վստահում է Թուրքիային: Փակագծերի մեջ նշենք, որ իր այդ մեսիջներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին տված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Այս ծրագիրն էլ, գրեթե հարյուր տոկոսով համնկնում է Անկարայի և Բաքվի շահերի հետ:
  • Փաշինյանը ճանաչում է Արցախը, որպես Ադրբեջանի մաս, քանի որ այդպիսին է միջազգային հանրության, այն է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետները: Վերջիններս արդեն ողջունեցին Փաշինյանի այս դիրքորոշումը:
  • Հայաստանի տարածքի մի մասն օկուպացվել է, ոչ թե Փաշինյանի կառավարման ընթացքում, այլ 30 տարի առաջ: Այսինքն, Հայաստանի ապագայում անկման պարագայում, արդեն նշանակված են մեղավորները և դրանք են՝ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները, Ռուսաստանի հետ միասին:

Այսինքն, Փաշինյանն այսօր արդեն հիմնավորում է, թե ով է մեղավոր լինելու, Հայաստանի ապագայում վերացման համար: Իսկ որպեսզի դրա հեռանկարը կասկածի տակ չդրվի, նա նախապես նշում է, որ ոչ մի դեպքում չպիտի միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, որպեսզի թուրք-ադրբեջանական դաշինքը, Արևմուտքի հետ համատեղ կարողանա լուծել հայոց հարցը ամբողջովին:

Ցինիզմը կայանում է նրանում, որ Փաշինյանն իր քայլերով է մոտեցնում Հայաստանը անդունդին, որպեսզի հետո դրա համար մեղադրի նախկիններին և Ռուսաստանին, դրա դիմաց փորձելով ձգտել վաստակել հայկական «տիխանովսկայաի» դափնեկրի կոչման իրավունքը: Չէ որ իր հրեշավոր ծրագրերի կյանքի կոչման դեպքում, չեն լինի ոչ Հայաստանը, ոչ էլ հայ ժողովուրդը այս տարածաշրջանում:

Իսկ, որպեսզի հետագայում չմեղադրվի իր հանցանքի համար, նախապես է ցինիկաբար «զգուշացնում» հայ հանրությանը, թե ճիշտ է ինքը Փաշինյան, իբր խաղաղություն է ուզում, բայց «չար» Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը:

Այսինքն, Փաշինյանն գոնե հանրության մի մասին, դիտարկում է, որպես ոչխարների դաս, որոնք, ըստ նրա, պիտի որ հավատան, որ ինքը՝ Փաշինյանը, չէր ուզենա Հայաստանի կործանումը,բայց միայն իրենից դա կախված չէ, մանավանդ, որ Ալիևը «չար» է, իսկ ռուսների վրա էլ հույս դնել չի կարելի:

Փաշինյանի երեկվա ասուլիսը, կարելի է դիտարկել, որպես ցուցմունք, հետագայի իր քրեական գործերի համար, մանավանդ որ ասուլիսին մասնակցած «Առավոտ» թերթի լրագրողը դրա մասին, ակամայից ակնարկեց և Փաշինյանի կողմից մեծ դիմադրության չարժանացավ:

Սա է իրչականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>