Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա
26
Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն Պատերազմ Արցախում
Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա

Ինչո՞ւ Է Փաշինյանը լայնածավալ հակաքարոզչություն սկսել Վանեցյանի դեմ

Նիկոլ Փաշինյանը  գրեթե բոլորին համարում է «հակահեղափոխական», ովքեր չեն ուզում, որ իր գործը հաջողվի: 2018 թ.-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո  նա Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում հայտարարեց, որ բացի իր թիմից  բոլորը «սևեր են» և ուրեմն՝ «հակահեղափոխականներ»: Պետք է նշել, որ այս գործելաոճը բնորոշ է բոլոր տիպի հեղափոխականներին: Օրինակ՝ 1917 թ.-ին հեղափոխությունն իրականացրած վերնախավի 95 տոկոսը 1937-ին գնդակահարվեց, որպես «հակահեղափոխականներ»: Իսկ 1917-ին Լենինի ձեռբակալման հրամանագիրը ստորագրած դատախազ մենշևիկ Վիշինսկին, նույն 1937-ին դարձել էր «ամենա հեղափոխական գլխավոր դատախազը»:

Այսօր մենք նույն բանին ենք ականատես լինում, երբ 2018-ի ապրիլին Փաշինյանին կալանավորման հրամանագիրը ստորագրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր համարվում է «հեղափոխական Նոր Հայաստանի գլխավոր դատախազը»: Պատմությունն ինչպես ասում են կրկնվում է: Այս ամենը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ սովորաբար հեղափոխականները առաջինն են դավաճանում բուն հեղափոխական արժեքները և փորձում գողանալ մարդկանց էմոցիաները: Այդպես Ստալինը գողացած մարդկանց  հեղափոխության էմոցիաները և ստեղծեց իր անմարդկային տոտալիտար համակարգը: Նույնը փորձում է իրականացնել Փաշինյանը:

Հանուն դրա նա նույնիսկ Թովմասյանի սանիկներին է ձերբակալում, դատավորներին «վնգստացող է» անվանում: Եթե նախկին իշխանությունների մեղադրանքները  ինչ- որ չափով «լեգիտիմ են» հեղափոխական զանգվածների համար, ապա, օրինակ, իր կառավարման ժամանակ աշխատած ԱԱԾ-ի պետ Վանեցյանին նա նույն հռետորաբանությամբ չի կարող մեղադրել: Ավելին՝  վերջինս ձեռք էր բերել Փաշինյանի իշխանության «կոմիսար Կատանիի» համբավը և այն ներկայացվում էր՝  որպես Փաշինյանի ձեռքբերումներից մեկը: Իսկ, երբ պարզ դարձավ, որ Վանեցյանը իր ծրագրերի մեջ չի տեղավորվում փորձ եղավ  նրա վերաբերյալ մեղադրական նոր միֆեր հորինել: Մարտի 1-ի մեջ նրան հնարավոր չէր մեղադրել, վերջին 20 տարվա թալանի պատասխանատու  կերպարը նույնպես չէր կպնի նրան:

Ծառուկյանի պես նախկին օլիգարխ նույնպես չէր կարող ընկալվել և վերջապես  ՀՅԴ-ի պես նա քաղաքական թիմում ՀՀԿ-ի հետ կոալիցիաներում չի եղել: Բացի այդ, որոշ ժամանակ միայն Վանեցյանին  ու նրա ընտանիքի անդամներին էր «թույլ տրված» ապրել  «դաչաներում», ինչը վստահության մեծ ցուցանիշ էր: Այս ամենից հետո Վանեցյանին մեղադրելու լայն գործիքակազմ Փաշինյանի ձեռքի տակ չկար: Մինչդեռ  մոտ ժամանակներս Փաշինյանին սպասվում են ծանր ժամանակներ, քանզի նա փաստացի պատերազմ է հայտարարել երկրի բոլոր շրջանակներին: Իսկ այդ դեպքում իշխանությունից հեռացված Վանեցյանը   կարող է լուրջ գործոն դառնալ Փաշինյանի համար: Ահա,  թե ինչու է անհրաժեշտ  նրա դեմ նախապես արշավ սկսել, որպեսզի հետագայում նրա գործոնը չեզոքացվի:

Վանեցյանին մեղադրական գործիկակազմից միայն ներանձնային բարոյական մասը որոշվեց օգտագործել: Իսկ դրա համար Փաշինյանին անհրաժեշտ էր, որ այդ օպերացիայի մեջ ներքաշվեր նաև նրա ընտանիքի անդամները: Միայն այդ դեպքում, Վանեցյկանին կարելի կլիներ մեղադրել  «բարոյազուրկ մարդ լինելու մեջ»:

Դրա համար, հնդկական  կինոյի սերիալին մոտ սցենար հորինվեց, որը տպագրվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում:

«...Իհարկե, վաղուց լուրեր կան, թե դեռեւս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին գնդապետ Վանեցյանը եղել է Էրեբունու վարչական շրջանի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորության ներքո, բայց այս անգամ Արամ Վարդանյանը թերեւս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել: Խնդիրն այն է, որ Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առեւանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է»:

Սա ցույց է տալիս, թե ինչով է իրականում զբաղված Փաշինյանը երկրի վարչապետի պաշտոնում: Այս չափի  ռաբիս ու գավառական իշխանությունը Հայաստանում չի եղել վերջին 30 տարիների ընթացքում: Այո,  մեր երկրում երբեք դեմոկրատական ինստիտուտները չեն աշխատել, բայց և այս չափի անլուրջ իշխանությունը երբևիցե չի եղել, երբ  փողոցային բամբասանքը դառնում է պետական քաղաքանության կարևորագույն գործոն:

Հասկանալի է, որ այս ամենը ոչ մի կապ չունի  նոր որակի Հայաստան կառուցման հետ: Սա նույնիսկ Փաշինյանի թիմակիցներն են սկսել հասկանալ: Ահա թե ինչու Փաշինյանը սկսել է արդեն չվստահել նույնիսկ իր թիմակիցներին և այդ իսկ պատճառով որոշել է փոխել սահմանադրությունը, որպեսզի այլևս ոչ մեկից կախված չլինի և կարողանա իրականացնել իր բոլոր տեսակի քմահաճույքները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>