Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Զելենսկու այցի հնարավոր հետևանքները Մեկ է` ծուռ են տշելու
28
Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը երեք խորհուրդ է տվել Թրամփին Իրանի հարցում. The New York Times Արթուր Ավանեսյանին կալանավորեցին Հեղուկ գազի աննախադեպ թանկացում և դեֆիցիտ. «ժամերով հերթ ենք կանգնում, որ 5000 դրամի գազ ողորմանք». 5-րդ ալիք Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Պատերազմ Արցախում
Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Աջափնյակում բացվել է ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է պատկերված, որ Արարատը չերևա Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների «Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին Մանրամասներ Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած uպանությունից Ռուսական կողմը «Ջերմուկի» արգելափակման մասին ՍԱՏՄ-ին չի տեղեկացրել «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը Արհեստական խցանումներ՝ իշխանությունների անփույթ աշխատանքի հետևանքով (տեսանյութ) ՔՊ+Հանրապետություն+Հանրային ձայնի ընդունած որոշումները չե՛ն բխում քաղաքացիների շահերից (տեսանյութ) Զելենսկու այցի հնարավոր հետևանքները Ատամնաշարը ցույց տալով, գիրքը գրկած՝ նկարվում էր Էրդողանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ՔՊ ի Գիքորն է (տեսանյութ) «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) Ապրիլի 29-ին Երևանի կենտրոնում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը երեք խորհուրդ է տվել Թրամփին Իրանի հարցում. The New York Times Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը Մեկ է` ծուռ են տշելու Արթուր Ավանեսյանին կալանավորեցին

Կյանքից նեղացած լինելով հանդերձ, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, որ հենց ինձ ես ընտրել, որ ունեցել եմ ամենասիրուն ու չկրկնվող պատմությունը. Լուսանկարներ

Հայկս ծառայության գնալիս ասեց.

-Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ:

Տենց էլ եղավ, դարձավ մեր պահապան հրեշտակը:

Դեռ պատերազմի առաջին օրն էր,անընդհատ զանգում էր, ասում էր կյանքս մի անհանգստացի սաղ տոչնիա, քեզ լավ նայի, նստի շորերը ընտրի, պատվիրի, որ հասցնենք,(հոկտեմբերի 25ին Հայկիս ընկերոջ նշանդրեքն էր:Քավորը Հայկն էր լինելու) քեզ շատ եմ սիրում, կզանգեմ:

Ամեն օր զանգում էր, շատ ուրախ ու հանգիստ էր խոսում, եթե իրեն չճանաչեի կմտածեի, թե ապահով վայրում թաքնված է:Միայն ասում էր, որ հիշեմ, թե ինչքան շատ է ինձ սիրում, միայն դա էր կրկնում, երբ խնդրում էի խոստանալ, որ հետ կգա, մերժում էր, ասում էր,որ խոստանալ չի կարող:

Հայկի եղբոր ընկերները գնացել էին Հադրութ` Հայկի մոտ, զանգել տանեցիներին ասել էին, որ բոլորը Հայկի ու իր հետ եղած 6 զինվորների մասին են խոսում, թե ոնց են առաջնագծում կռվում, առաջ գնում, մինչդեռ շատերը փախնում էին:Մեծ հպարտության հետ մեկտեղ խոր անհանգստություն էր:Ախր մեզ ասում էր ստեղ բան չկա, նորմալա, հաց եմ ուտում քնեմ, բան չկա անելու:

Վերջին խոսակցության ժամանակ խոստացավ, որ հետ կգա, ասում էր, որ երբեք չմոռանամ, թե ինչքան է ինձ սիրում, ինձ լավ նայեմ, հոգ տանեմ իմ մասին, մինչև ինքը գա:Խնդրել էր, որ գնամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու 3 հատ մոմ վառեմ, արել էի:

Ընկերների հետ խոսելիս էլ ասել էր, որ ինքը կանգնած է առաջնագծում, որ ընկերներն էստեղ անեն ամեն բան իրենց նպատակներին հասնելու համար:

Պատերազմի հինգերորդ օրը(Հոկտեմբերի 1) Հայկս զոհվեց:

3 ընկեր էին, առաջին գռադից պատը փլվել էր ընկերոջ վրա, վազել է, որ հանի ընկերոջը, մյուս ընկերն էլ իր հետևից, գցել են երկրորդ գռադը, Հայկս մյուս ընկերոջ հետ մարմնով պահել է պատի տակ մնացած ընկերոջը, իրենք զոհվել են, իսկ վիրավոր ընկերը Հայկի հոգեհանգստի ժամանակ բացել է աչքերը, չնայած որ վիճակը շատ ծանր էր:

Հոգուս խորքում որքան էլ նեղացած լինեմ, աննկարագրելի հպարտ եմ, ես վստահ եմ, որ ինքը դրախտում իրեն արժանի արքայությունն է վայելում:

Հայկս աննկարագրելի հոգատար էր, ուշադիր, կյանքով լի, ունեինք բազում նպատակներ ու երազանքներ, մեր նշանդրեքն էինք պլանավորում: 4 ամիս էր մնացել, մեզ թվում էր, որ սա մեր վերջին փորձությունն է, 4 ամիս անց պիտի լինեինք ամենաերջանիկը: Ամեն օր ապրում էինք այն սպասումով,որ շուտով կվերջացներ ծառայությունը ու էլ ոչինչ մեզ չէր խանգարի:

Հայկն ինձ համար ամենինչ է արել, ամենինչ, իր կողքին ես ամենաերջանիկն ու բախտավորն եմ եղել:

Վստահ եմ, հիմա ամեն բան անում է, պատրաստում է, որ երբ գնամ իր մոտ,վերջապես միասին լինենք ու էլ ոչինչ չխանգարի մեզ:

Կյանքից նեղացած լինելով հանդերձ, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, որ հենց ինձ ես ընտրել, որ ունեցել եմ ամենասիրուն ու չկրկնվող պատմությունը:

Սիրում եմ քեզ, ավելի շատ, քան երբևէ…

 

 

 

 

 

 

 

 

 

Լուիզա Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>