Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Պատերազմ Արցախում
Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Ադրբեջանը՝ փակելով Լաչինի միջանցքը երեք նպատակ է հետապնդում

Նախապես նշենք, որ Լաչինի միջանցքը փակել է հենց պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե ինչ-որ «բնապահպաններ»։ Վերջիններս երբեք Ադրբեջանի որևէ հանքի կամ գործարանի դեմ նման ակցիաներ չեն իրականացրել: Այս ճշտումը ընդգծում ենք, քանի որ պաշտոնական Բաքուն չի ընդունում այն դրույթը, թե հենց ինքն է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ավելին, պաշտոնապես Բաքվում հայտարարում են, որ այդ միջանցքը փակել են ռուս խաղաղապահները: Բոլոր այս դետալները անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ միջանցքի շուրջ:

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ միջանցքը փակել է Ադրբեջանը, սակայն նրա բացման պատասխանատուն Մոսկվան է, քանի որ Ինքն է երաշխիք կանգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի իրականացման համար:

Հայաստանի, այսպես կոչված «արևմտամետ» թևը հայտարարում է, թե Մոսկվան է փակել միջանցքը, փաստացի ձայնակցելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ թեև նշվում է, որ միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, սակայն այս խնդրի պատասխանատուն հենց Մոսկվան է, ով չի կատարում, կամ չի կարող կատարել իր պարտականությունները:

Իսկ հիմա, ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, այն է՝ Ադրբեջանը և Հայաստանը փաստացի ընդգծում են, որ Մոսկվան չի կարողանում, կամ չի կատարում իր պարտականությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով: Միաժամանակ գրեթե բոլոր արևմտյան դիտորդները պնդում են, որ տարածաշրջան Արևմուտքը պատրաստ չէ խաղաղապահ ուժեր ուղարկել: Ավելին, նույնիսկ իր քաղաքացիական դիտորդներն են այսօրվանից հետ կանչվում:

Այս ամենը հուշում է մեկ բան, որ ադրբեջանցիների գործողություններն ինչ-որ չափով կոորդինացվում են Հայաստանի իշխանության և մեր «արևմտամետ» շրջանակների հետ: Իհարկե, նրանց գլխավոր կոորդինատորները ոչ Հայաստանում են գտնվում, ոչ էլ Ադրբեջանում: Այս ամենի գլխավոր նպատակը հետևյալն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» չի կարող կնքվել Մոսկվայի հովանու տակ, քանզի վերջինս նույնիսկ հասարակ Լաչինի միջանցքի գործունեությունը չի կարող ապահովել:

Ադրբեջանին շահավետ է նման դիրքորոշումը, քանզի ռուսների հեռանալով տարածաշրջանից, նրանք ոչ միայն «կլուծեն» ղարաբաղյան հարցը, այլև ուժի դիրքերից կսկսեն խոսել նաև Հայաստանի հետ, գրեթե բոլոր հարցերի շուրջ:

Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, Բաքուն, փաստացի, ցանկացած հարց կարող է ուժի գործոնն օգտագործելով լուծել Հայաստանի հետ:

Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է մեկ բան, որպեսզի Փաշինյանի իշխանությունը չվախենա մերժել, այսպես կոչված, խաղաղության «ռուսական» տարբերակը:

Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր թերթի միջոցով իր պատրաստակամությունը հայտնեց մերժել այդ տարբերակը, սակայն զգալով Մոսկվայի ճնշումները, հետ քաշվեց, և ահա Ադրբեջանն իր այս քայլով փորձում է «օգնել» Փաշինյանին վերադառնալ նախկին դիրքորոշմանը:

Ի դեպ, որպես այս ամենի պատասխան, Փաշինյանը կրկին միացրել է իր հակառուսական քարոզչական մեքենան, որպեսզի կարողանա հեշտացնել իր խնդրի լուծումը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանն իր այս քայլով փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր. 

-վերջնականապես վարկաբեկել Մոսկվային Հայաստանում, 

-ցույց տալ, որ «ռուսական» տարբերակը խնդրի լուծումը չէ, 

-ցույց տալ արցախցիներին, որ Մոսկվայի վրա հույս դնելը անիմաստ է:

Պետք է նշել, որ Ալիևի այս ցանկությանը լիովին աջակցում են ներկայիս ՀՀ իշխանությունները և ընդդիմության, այսպես կոչված, «արևմտամետ» թևը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>