Պատերազմ Արցախում
Ընտրանի
Հասկացե՜ք, այս վիճակի մեղավորը մեկն է, և այդ մեկը ոչ թե դրսում է, այլ մեր ներսում
Սիրելի հայրենակիցնե՜ր, վերջապես ուշքի եկեք, բացեք ձեր աչքերն ու ականջները և ուղիղ նայեք իրականությանը... Նայեք ու հիշեք ձեզ այնպիսին, ինչպիսին ավելի քան չորս տարի առաջ էիք՝ հաղթող, պարտադրող և հպարտ... Այդպիսինն էիք, քանի որ ոչ թե թշնամին էր թույլ, այլ ՄԵՆՔ էինք ուժեղ մեր ժողովրդով ու բանակով և, որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղն ու անելիքը...
Դժբախտաբար, այսօր ամեն ինչ իրար ենք խառնել և արդյունքում հասել ...
Արցախի անկմանը կհետևի Հայաստանի անկումը
Հասկանո՞ւմ ենք արդյոք, որ այս օրերին հայոց Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Արցախի ժողովրդի տոկունությունից, համառությունից է կախված բոլորիս, այո՛ բոլորիս ճակատագիրը, լինենք մենք արցախաբնակ, հայաստանաբնակ, թե սփյուռքահայեր։ Արցախի, լեզուս չի պտտվում ասել․․․անկմանը, կհետևի Հայաստանի անկումը և ողջ հայ ժողովուրդը կդառնա պետականազուրկ ցեղ, արհամարհված բոլոր երկրների կողմից, որտեղ էլ կա...