Պատերազմ Արցախում
Ուղիղ խոսք
Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել...
Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է եւ դատավարության ժամանակ խնդրում է իրեն մեղմ դատեն, որովհետեւ որբ տղա է։
Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքական սխոդկա՝ սափրվելու և ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում
Նիկոլ Փաշինյանը սափրվել է, գնացել Իջեւան, մատաղ արել, ուշ գիշերին առանցքային 6 մարմինների ղեկավարների SMS-ով ազատել աշխատանքից, փոխել ֆեյսբուքյան էջի լուսանկարն ու մեկնել Պապի հետ հանդիպման․ վերջին օրերի լրահոսը մեկ տողով։
Սափրված մորուքի ու ֆեյսբուքյան էջի փոխված ետնանկարի ստվերում մնացին ԲԴԽ, ՊԵԿ, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների նախագահները, ՆԳ ու Տարածքային կառավարման նախարարները․ մարդիկ, որոնց ոչ նշանակման մա...