Պատերազմ Արցախում
Ուղիղ խոսք
Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ։ Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ...
ՀՀ ԱԳՆ-ն չցնցվեց, երբ ունեցանք 5000 անմեղ զոհ. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ցնցված է պաղեստինցիների և Իսրայելի միջև առկա բռնություններից:ՀՀ ԱԳՆ-ն չցնցվեց, երբ ունեցանք 5000 անմեղ զոհ, 21-րդ դարում տեղի ունեցավ ցեղասպանություն ու արտագաղթ, ձերբակալվեցին գեներալներ, նախագահներ և վարչապետներ, չցնցվեց անգամ, երբ դաժանորեն սպանվեցին մանկահասակ երեխաներ:Ինչո՞ւ, որովհետև նրանք բոլորը հայ էին»: