Պատերազմ Արցախում
Մամուլ
Ի՞նչ նպատակ ունի նման հակադրությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մի նոր «գյուտ» է արել: Սահմանադրության, ասֆալտի, կախիչ-ցնցուղի հարցերը լուծեց-պրծավ, անցավ խոր փիլիսոփայական հարցադրումների առ այն, թե ինչի համար գոյություն ունի... բանակը: Դե, հանճարեղ է, էլի, հո զոռո՞վ չէ: Ասում է, թե՝ բանակը այն բանի համար գոյություն ունի, որ պաշտպանի պետության տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե պատմական արդարությունը վերական...