Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Զինվորին հարգել է պետք և վերջ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է
ԼՐԱՀՈՍ
 Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը  Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում  Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ  Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի  Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան  ենթարկվածներ. լուսանկարներ Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ  «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ  «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան  ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ  Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել  Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ  Զինվորին հարգել է պետք և վերջ Զինվորին հարգել է պետք և վերջ  Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ  Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է  Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները  ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում  Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն  Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը  «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ  Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի  Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի  Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը... Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը...  Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար  Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին  Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս  Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական» Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»  Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ


Պաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Պաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից. «Միջնորդություն ենք ներկայացրել Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը եւ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը վերացնելու մասին»,-ասաց նա։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ առկա են երեք դատական ակտեր, որոնցով փաստացի արձանագրվել է, որ առկա չեն Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր. «Ըստ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ թեեւ 190-րդ հոդվածով առկա է հիմնավոր կասկած, բայց խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետևաբար վերջինիս նկատմամբ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելն ուղղակի հակասում է դատարանների վերը նշված որոշումներին:

Ընդ որում, որևէ նշանակություն չունի, որ այդ հիմքերի բացակայությունը արձանագրվել է հենց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննարկման շրջանակներում, քանի որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված «խափանման միջոց կիրառելու հիմքեր» եզրույթից ակներև է, որ այն վերաբերելի է բոլոր տեսակի խափանման միջոցներին, այդ թվում նաև՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցին»։

Ընտրված խափանման միջոցը պաշտպանական կողմը դիտարկում է անօրինական, եւ գտնում է, որ դա պետք է վերացվի. «Ընդ որում, երբ քննիչը որոշում էր կայացրել Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրություն, իր որոշման մեջ պետք է նշեր, թե որ հիմքով կամ հիմքերով է դա ընտրում, մինչդեռ քննիչը իր որոշման մեջ ոչ մի հիմք չի նշել, փոխարենը նշել է նպատակը, իսկ դրանք տարբեր հասկացություններ են։

Այսինքն՝ առերեւույթ է, որ անգամ այս պայմաններում քննիչի որոշումը միանշանակ ապօրինի է»։ Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքին, արդեն հայտնել ենք, որ այդ հարցով պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին. «Որոշումը դեռ չեմ ստացել, հետեւաբար՝ պատճառաբանություններին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դա եղել է այն պատճառով, որ ձեւական առումով այն ակտը, որը մենք բողոքարկել էինք, որոշում չէր, այլ գրություն։ Բայց ես ցավում եմ, որ Վերաքննիչ դատարանը փաստացի անդրադառնում է միայն այդ ակտի ձեւական կողմին, ինքը պետք է այդ ակտը ուսումնասիրեր բովանդակային առումով»։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ իրենք մնում են այն դիրքորոշմանը, թե դատարանի այդ գրությունը բովանդակային առումով որոշում է եւ ենթակա է բողոքարկման.

«Մեր դատարանները չեն դադարում առաջնորդվել ձեւական ընթացակարգերով եւ չեն խորանում իրավունքի մեջ, չեն փորձում առկա խնդիրները վերացնել, որպեսզի գործնականում առկա փակուղիներ չլինեն»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company