Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Զինվորին հարգել է պետք և վերջ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները
ԼՐԱՀՈՍ
 Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում  Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ  Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի  Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան  ենթարկվածներ. լուսանկարներ Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ  «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ  «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան  ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ  Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել  Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ  Զինվորին հարգել է պետք և վերջ Զինվորին հարգել է պետք և վերջ  Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ  Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է  Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները  ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում  Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն  Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը  «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ  Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի  Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի  Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը... Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը...  Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար  Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին  Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս  Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական» Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»  Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ  Նիկոլի հրամանը չեն կատարի, որովհետև ոչ ոք չի ցանկանա իշխանության փոփոխությունից հետո դատվել Նիկոլի հրամանը չեն կատարի, որովհետև ոչ ոք չի ցանկանա իշխանության փոփոխությունից հետո դատվել


«Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ

«Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ

Երևանում այսօր թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ Որ երիտասարդ էին, կենսուրախ, սեր ունեին, ծառայությունից ազատ ժամերին տարբեր խաղեր էին խաղում, կատակում, Վիկտոր Հյուգո ընթերցում և այլն։ Բարի մարդկանց մասին ֆիլմ էր, որոնք վերջում «հանուն հայրենիքի» զոհվում են սուզանավում տեղի ունեցած վթարի պատճառով։ Հրամանատարի կերպարը հատկապես տպավորիչ էր։ Իսկական տղամարդ ու հերոս, որ իր զինվորներին ևս մի քանի ժամ հույս պարգևելու համար իր ներքին վախերն է հաղթահարում։ Մի խոսքով, եթե ֆիլմը թուրքերենով չլիներ, իսկ հերոսներն էլ՝ թուրքեր, վստահ եմ հանդիսատեսը լացելով էր դուրս գալու դահլիճից։

Ֆիլմն այդ կամքիս հակառակ եմ դիտել։ Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու։ Երկու օր առաջ ընկերս էր հրավիրել։ Ասաց, որ «Ոսկե ծիրան»-ում իր ֆիլմն է ցուցադրվելու ու որ շատ ուրախ կլինի՝ ինձ այնտեղ տեսնելու։ Ես էլ սիրով գնացի։ Արդեն դահլիճում իմացա, որ սկզբից մեկ այլ կարճամետրաժ ֆիլմ է ցուցադրվելու, հետո նոր մեր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը։ Դահլիճը լեփ լեցուն էր, շատ մարդիկ ոտքի վրա էին մնացել։ Շատերին ճանաչում էի, մեր ընդհանուր ընկերներն էին։ Եկել էին իմ ասած ֆիլմը դիտելու ու արդեն տեղում իմացել, որ երկու ֆիլմի ցուցադրություն է լինելու։ Քիչ անց էկրանի դիմաց երկու երիտասարդ հայտնվեցին, որոնք սկսեցին ներկայացնել, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա մեկ ժամվա ընթացքում։ Սկզբից ներկայացրեցին թուրքական ֆիլմը։ Մանրամասն ներկայացրին։ Սիրով ներկայացրին։ Իսկ հետո ասեցին, որ «երկրորդ ֆիլմի ռեժիսորը Արուսյակ Սիմոնյանն է, ֆիլմը Սպիտակ քաղաքի մասին է»։ Այսքանը։

Ապշած էի։ Եկել էի, ինչպես մեզ ներկայացրին «Սպիտակի մասին» ֆիլմը դիտելու (որը իրականում հրաշալի գործ է և հաղորդավարների կողմից այդպիսի պարզունակ ու մակերեսային ներկայացումն անընդունելի ու գռեհիկ էր), փոխարենը նայեցի թուրքական վերոնկարագրված ֆիլմը։ Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

Իսկ ես գնացել էի Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» դիտելու։ Եվ ինձ պես շատերը։ Գրեթե ողջ դահլիճը։ Փոխարենը մեզ մատուցեցին ահա այդ աղբը։

Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ «Իմ նոր տարին» ֆիլմը փառատոնի կազմակերպիչները որոշել էին ցուցադրել ամենավերջում։ Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ հանդիսատեսին ցուցադրման սկզբում չասացին, որ թուրքական ֆիլմին հետևելու է նաև տրանսգենդերի մասին երկրորդ այդ աղբը։ Երկու այդ հարցերի պատասխաններն ինձ համար ակնհայտ են։

Խնդրում եմ ներեք այսչափ երկար գրառման համար, բայց այս ամենը մանրամասն նկարագրել էր պետք։ «Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ։ Ուրիշ բան ես այնտեղ չտեսա։ Մարդկանց խաբելով՝ դահլիճ են տանում ու իրենց կեղտոտ քարոզը կապում։ Ապշելիք է։

P.S. Մինչ կինոթատրոն գնալս Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում էի՝ գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հոգեհանգստի արարողությանը։ Ավելի քան մեկ ժամ գամված մնացի Հերոսի աճյունի կողքին։ Պետք է զգայիք՝ որքան ազնվություն կար Հրամանատարին վերջին հրաժեշտ տվող մարդկանց դեմքերին։ Պետք է տեսնեիք, թե ինչպիսինն է մեզանից ավագ ու, ավաղ, մեզանից հեռացող սերունդը։ Տեր Աստված, այսօր ես երկու տարբեր աշխարհներում էի։ Երկու տարբեր իրականություններում։ Ու վստահ ասում եմ՝ թույլ չենք տալու։ Այս կեղտը մաքրելու ենք մեր երկրից։ Իմ զավակներն ապրելու են մեր հայրերից ժառանգված երկրում և ոչ երբեք այդ աղբի մեջ։

P.P.S. Ամռան արձակուրդներից հետո կկազմակերպեմ Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմի ցուցադրումը։ Արուսիկի հետ դրա մասին դեռ չեմ խոսել, բայց վստահ եմ՝ չի մերժի։ Շատ կուզեմ, որ ընկերներս նայեն այդ ֆիլմը։ Հետո միասին կքննարկենք։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company