Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են «Բայց պետությունը պետք է ուժեղ մնա». Արմեն Աշոտյան Ոստիկանները Երևանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի Սաուդյան Արաբիան իր տարածքում կընդունի ԱՄՆ զորքերը «Որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». Նիկոլ Փաշինյան «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները հուլիսի 1-ից ազատվում են բոլոր տեսակի վճարներից». ՀՀ վարչապետ Ստամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե Բադալյան Որևէ պատճառաբանություն չի բերվել, թե Իջևանում բերման ենթրակվածներին ինչու է միայն Երևանում հնարավորություն տրվել իրենց ընտրած անձին տեղեկացնել իրենց գտնվելու վայրի մասին. ՄԻՊ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինչո՞ւ  Փաշինյանի ժամանակվա Հայաստանում  եվրոպացիները ավելի դժվար են վիզա տրամադրում մեր քաղաքացիներին, քան նախկինում էր Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Սվո Ռաֆի մասնակցությամբ բացառիկ կադրեր. Տեսանյութ Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից
ԼՐԱՀՈՍ
 Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել  Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են  «Բայց պետությունը պետք է ուժեղ մնա». Արմեն Աշոտյան «Բայց պետությունը պետք է ուժեղ մնա». Արմեն Աշոտյան  Ոստիկանները Երևանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի Ոստիկանները Երևանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի  Սաուդյան Արաբիան իր տարածքում կընդունի ԱՄՆ զորքերը Սաուդյան Արաբիան իր տարածքում կընդունի ԱՄՆ զորքերը  «Որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». Նիկոլ Փաշինյան «Որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». Նիկոլ Փաշինյան  «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից  «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները հուլիսի 1-ից ազատվում են բոլոր տեսակի վճարներից». ՀՀ վարչապետ «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները հուլիսի 1-ից ազատվում են բոլոր տեսակի վճարներից». ՀՀ վարչապետ  Ստամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե Բադալյան Ստամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե Բադալյան  Որևէ պատճառաբանություն չի բերվել, թե Իջևանում բերման ենթրակվածներին ինչու է միայն Երևանում հնարավորություն տրվել իրենց ընտրած անձին տեղեկացնել իրենց գտնվելու վայրի մասին. ՄԻՊ Որևէ պատճառաբանություն չի բերվել, թե Իջևանում բերման ենթրակվածներին ինչու է միայն Երևանում հնարավորություն տրվել իրենց ընտրած անձին տեղեկացնել իրենց գտնվելու վայրի մասին. ՄԻՊ  Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ  Ինչո՞ւ  Փաշինյանի ժամանակվա Հայաստանում  եվրոպացիները ավելի դժվար են վիզա տրամադրում մեր քաղաքացիներին, քան նախկինում էր Ինչո՞ւ  Փաշինյանի ժամանակվա Հայաստանում  եվրոպացիները ավելի դժվար են վիզա տրամադրում մեր քաղաքացիներին, քան նախկինում էր  Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Սվո Ռաֆի մասնակցությամբ բացառիկ կադրեր. Տեսանյութ Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Սվո Ռաֆի մասնակցությամբ բացառիկ կադրեր. Տեսանյութ  Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց  Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից  Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին  Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով  Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել Քանդակների պուրակի եւ «Արցախի երկինքը» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել Քանդակների պուրակի եւ «Արցախի երկինքը» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը  Վարդագույն  տաբատ, ծաղկավոր վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը. Լուսանկար Վարդագույն տաբատ, ծաղկավոր վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը. Լուսանկար  Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել  ԱԱԾ. Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․Տեսանյութ ԱԱԾ. Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․Տեսանյութ  «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են  Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ. Լուսանկար Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ. Լուսանկար  Անընդունելի լեքսիկոն Անընդունելի լեքսիկոն  Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններն անմիջականորեն կապված են Քոչարյանի գործի հետ. Տեսանյութ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններն անմիջականորեն կապված են Քոչարյանի գործի հետ. Տեսանյութ  Որքա՞ն աշխատող կա Հայաստանում.ով ու՞մ է խաբում Որքա՞ն աշխատող կա Հայաստանում.ով ու՞մ է խաբում  Քաղաքացիները շրջապատեցին «ժողովրդի» վարչապետին Շիրակի մարզում. Փաշինյանը չլսեց գյումրեցիների բողոքները. ՈՒղիղ Քաղաքացիները շրջապատեցին «ժողովրդի» վարչապետին Շիրակի մարզում. Փաշինյանը չլսեց գյումրեցիների բողոքները. ՈՒղիղ  Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր


Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը

Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը

Տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչի վրա: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Past.am-ի փոխանցմամբ դիտարկելով առարկայական խնդիրները, խոսելով այն արձագանքի ու անհրաժեշտ քայլերի մասին, որ պետք է աներ ՀՀ իշխանությունը՝ քաղաքագետը նշեց երկու մարտահրավերի մասին:

«Հայաստանի սահմանների մոտ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, որոնց մեր իշխանություններն այդքան էլ ադեկվատ չեն արձագանքում: Վրաստանում տեղի են ունենում հակառուսական բողոքի մեծ ալիքներ: Շատ փորձագետների դիտարկմամբ դրանց մեջ կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, այսպես կոչված «Բոլթոնի ծրագրի» իրականացման շրջանակներում:


Ճիշտ է, բողոքի ակցիաները ներքին որոշակի խնդիրներով են նաեէ պայմանավորված, Սահակաշվիլին ամեն կերպ փորձում է ռևանշի հասնել Իվանիշվիլու ուժի նկատմամբ, բայց, ամեն դեպքում, սա իրավիճակ է, որը կարող է ազդել Հայաստանի թե՛ տնտեսական համակարգի, թե՛ քաղաքականության վրա: Առհասարակ Իրանի շուրջ ևս շատ լուրջ զարգացումներ կան: Իրանն ու ԱՄՆ-ն առճակատման նոր փուլ են դուրս գալիս, բայց թե ինչպիսին է մեր իշխանությունների արձագանքն այդ հարցում, հայտնի չէ: Ցավոք, հանրությունը ևս հետաքրքրված չէ այս խնդիրներով:

Ավելի շատ հետաքրքրվում են, թե ով է Հայկ Սարգսյանի (պատգամավոր-խմբ.) ընկերուհին, քան այն լուրջ խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք առկա են»,-նկատում է քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը, հղում անելով նաև մի շարք փորձագետների, ընդգծեց. «Այս փուլում շատ փորձագետներ նշում են, որ հիմա մի շրջան է, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում է իրականացնել «բոլթոնյան ծրագիրը»: Այն վերաբերում է Իրանի գործոնի առհասարակ չեզոքացմանը մեր տարածաշրջանում:

Ըստ որոշ հրապարակումների, այդ ծրագրի շրջանակներում Իրանի տեղն ու դերը մեր տարածաշրջանում պետք է զբաղեցնի Թուրքիան, և ԱՄՆ-ի բոլոր գործողությունները վերջին շրջանում հենց դրան են ուղղված. ապակայունացվում են հարաբերություններն Իրանի հետ, լարված իրավիճակ է ստեղծվում Վրաստանում: Նշեմ նաև, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ծրագիրն իրականացնելու գործում ԱՄՆ-ի հիմնական գործընկերները Թուրքիան և Ադրբեջանն են:

Իրենց շատ մեծ դեր է տրված Իրանին չեզոքացնելու գործում, իսկ Ադրբեջանին, որպես բոնուս, ըստ որոշ տեղեկությունների, խոստացվել է Ղարաբաղը»:

Քաղաքագետը թվարկեց մի շարք իրադարձություններ, որոնց թվում էին Բոլթոնի այցը նաև Հայաստան, նրա հեռախոսազանգերը, թվիթերյան գրառումները, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին ամերիկացիների ցուցաբերած ակտիվությունը: «Մեծ հաշվով, մարդիկ շատ կոնկրետ գործողություններ են իրականացնում Իրանի չեզոքացման ուղղությամբ, իսկ Հայաստանն այս ամենի մասն է կազմում»,-ասաց նա՝ շեշտելով նաև մի շարք վերլուծաբանների այն կանխատեսումների մասին, որոնց կարծիքով այս շրջանում Արցախի հարցում ստիպված ենք լինելու գնալ որոշակի տարածքային զիջումների՝ դրա դիմաց ստանալով որոշակի կոմունիկացիաներ:

«Եվ, հաշվի առնելով այդ ամենը, փոխարենը հայկական կողմը ճիշտ կողմնորոշվի և վարի կոմպլեմենտար քաղաքականություն, վերադառնում է Արցախյան հարցի կարգավոր ման մի տարբերակի , որը կար 1997-98թթ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգի ձևավորմանը, այցերին ու նպատակային ուղղություններին, Բ. Մաթևոսյանն շեշտեց իշխանության կողմից «իզմերը» չընդունելու խնդիրը:

««Իզմերը» գաղափարախոսություններ են, որոնց դու հարում ես և ըստ այդ թեզերի ես կառուցում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունները: Եթե ունես որոշ գաղափարներ, մատնանշում ես տնտեսական, արտաքին հարաբերությունների զարգացման առաջնահերթություններն ու իրականացնում ես դրանք:

Քանի որ գործող իշխանությունը «իզմեր» չունի, այդ բացակայությունը, ինչպես նախկինում էի ասել, լցվում է «դատարկիզմով»: Օտարերկրյա այցերը գոնե երկրի ճանաչողության առումով դրական են: Բայց դրանք արդյունավետ են միայն այն պարագայում, երբ կան առաջնահերթություններ: Այսօր, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե իշխանության համար որոնք են այդ առաջնահերթությունները:

Փորձել եմ մանրամասն հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ դիտարկելով նաև վերջին այցերը, բայց անգամ այդ մակարդակով չտեսա, թե ի՞նչ է ներկայացվել, ի՞նչ ներդրումներ են փորձում ներգրավել, ո՞ր շրջանակների հետ են հանդիպել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորս էլ ուզում ենք, որ երկիրը զարգանա և ամեն այց իր նյութական ու առարկայական ազդեցությունն ունենա:

«Նախորդ իշխանություններին մերժում էին հենց այն պատճառով, որ առարկայական զարգացում չէր ապահովվում, որ հանրության կենսամակարդակը չէր բարձրանում: Ըստ իս, իշխանությունը հետևություններ չի արել նախորդների ճակատագրից և կրկնում է նույն սխալները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում:

Հայաստանի ռազմավարական, տնտեսական ու քաղաքական գլխավոր գործընկերը եղել է, կա ու շարունակելու է մնալ Ռուսաստանը: Բայց երբ անգամ ռազմավարական գործընկերոջ հետ հայկական կողմը չի կարողանում ադեկվատ փոխհարաբերություններ հաստատել, ինչպես կարող է խոսք լինել, օրինակ՝ Վիետնամից կամ Սինգապուրից ներդրումներ բերելու մասին»,-նշեց քաղաքագետը՝ թվարկելով նշված քաղաքականության հիմքում առկա պատճառները:

«Մի քանի խնդիր կա, որոնք խանգարում են իշխանությանն ադեկվատ արձագանք տալմարտահարավերներին: Առաջինը փորձի պակասն է: Բացի այդ, իշխանությունների գործողություններում դիլետանտիզմի որոշակի էլեմենտներ կան: Մյուս պատճառն այն է, որ իրենք ճիշտ չեն ընկալում քննադատությունները, մինչդեռ իրականում պետք է լսել հակառակ տեսակետը:

Մյուս խնդիրն այն է, որ թիմը պատկերացում չունի, թե ինչպես պետք է երկիրը զարգացնել: Թերթում հոդված գրելը մի բան է, երկիր ղեկավարելը՝ մեկ այլ բան: Ճիշտ կլինի լսել կարծիքները կամ թիմում ներառել մարդկանց, որոնք ունակ են ճիշտ որոշումներ կայացնել:

Կա ներառական իշխանական համակարգի գաղափար, ինչին այս իշխանությունը չի ձգտում: Վտանգավոր երևույթ է այն, երբ կառուցվում է եսակենտրոն իշխանություն, երբ ամեն ինչ կախված է լինում մեկ մարդու ցանկությունից ու նրա տրամադրության փոփոխությունից կարող է շատ բան փոխվել:

Այս ամենի համադրումը՝ եսակենտրոնությունը, թիմի բացակայությունը, քննադատությանը ոչ ադեկվատ վերաբերվելը բերում են նրան, որ երկրի զարգացման տեսանկյունից առաջընթաց չենք տեսնում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ այնպիսի տարածաշրջանում ենք, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգները գրեթե հավասարաչափ խնդիր են երկրի զարգացման համար. «Մենք խոսեցինք արտաքին մարտահրավերների մասին, բայց արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:

Քանի որ ներսում չեն գիտակցում երկրի զարգացման ուղին, այդ պատճառով մենք դրսում խնդիրներ ունենք: Իսկ ներսում ամենակարևոր խնդիրը հետևյալն է. երբ նախորդ տարի իշխանափոխություն եղավ, խոսվում էր նոր Հայաստանի կառուցման մասին:

Բայց մենք այսօր ոչ թե նոր Հայաստանի, այլ հին Հայաստանի հետ գործ ունենք. թե՛ կադրային քաղաքականության, թե՛ որոշակի քայլերի առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերադարձ է կատարվում դեպի ՀՀՇ-ական, լևոնտերպետրոսյանական իշխանական ժամանակահատված: Նիկոլ Փաշինյանի վրա եւ նրա շուրջ եղած մարդկանց վրա առկա է «ՀՀՇ-ական», «լևոնական» պիտակը: Բացի այդ, իրենց քաղաքականությունը տանում են ոչ թե երկիրը զարգացնելու ուղղությամբ, այլ, ժողովրդական լեզվով ասած, փորձում են մուռ հանել նախկին իշխանություններից և կոնկրետ անձանցից: Ամենակարևոր խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով երկիրն է հետ գնում: 

Մենք կորցնում ենք զարգացման հնարավորությունները: Անգամ կադրային քաղաքականության առումով ենք վերադառնում 90-ականներ, ինչը բացասական երևույթ է: Սա պետք է գիտակցի նաև հանրությունը: Մարդիկ, որոնք իրենց քվեն տվել են Ն. Փաշինյանին, պետք է հասկանան, որ քվեն տալով նրան՝ իշխանության են բերել Լևոն ՏերՊետրոսյանի թիմին: Սա ներքին լուրջ վտանգ է, որը հղի է նաև արտաքին լուրջ խնդիրներով»:

Past.am

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company