Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Զինվորին հարգել է պետք և վերջ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է
ԼՐԱՀՈՍ
 Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը  Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում  Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ  Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի  Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան  ենթարկվածներ. լուսանկարներ Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ  «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ  «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան  ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ  Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել  Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ  Զինվորին հարգել է պետք և վերջ Զինվորին հարգել է պետք և վերջ  Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ  Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է  Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները  ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում  Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն  Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը  «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ  Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի  Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի  Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը... Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը...  Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար  Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին  Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս  Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական» Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»  Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ


Որո՞նք էին երեկվա Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի գլխավոր մեսիջները

Որո՞նք էին երեկվա Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի գլխավոր մեսիջները

Երեկվա  ՀՀ 2-րդ նախագահի հարցազրույցը անդրադարձ էր այն հարցադրումներին, որոնք կային հանրության  մոտ և որոնք ուղղակի կամ անուղղակի շաղկապվում էին  իր հետ:

Հասկանալի է, որ իր կողմնակիցներին հարցազրույցում հնչեցված հարցադրումների պատասխաննները բավարարեցին: Հակառակորդներն, ինչպես մերժում էին նրան, այնպես էլ կշարունակեն մերժել:

Քոչարյանի հարցազրույցի գլխավոր թիրախը, հավանաբար, հանրության դեռ չկողմնորոշված զանգվածին իր սեփական հիմնավորումները կրկին ներկայացնելն էր: Քանզի ժամանակի ընթացքում մարդիկ փաստերի հետ առնչվելիս վերանայում են իրենց նախկին  պատկերացումներն ու տեսակետներն այս կամ հարցի վերաբերյալ:

Այդ տեսանկյունից, կարծում ենք, որ Քոչարյանի հարցազրույցը կարելի է, ընդանուր առամամբ,  ստացված համարել:

Փորձենք բացել փակագծերը հարցադրում առ հարցադրում:

Ինչու՞ հենց ինքը` Քոչարյանը դարձավ Փաշինյանի իշխանության գլխավոր թիրախը: Այս հարցադրումն կար նաև հանրության լայն շրջանում ևս: Եվ, ահա, Քոչարյանի պատասխանը ավելին քան համոզիչ էր: Ինչ խոսք, նրա` Քոչարյանի ու Փաշինյանի միջև տարբերությունը, դա նաև մարդկային տեսակների տարբերություն է: Եվ ինչքան ժամանակ անցնի, այնքան ցցուն է դառնալու դա: Եվ զարմանալի չէ, որ Փաշինյանին բացի Քոչարյանից նյարդայնացնում է Ղարաբաղի գրեթե ողջ ռազմա-քաղաքական վերնախավը:

Սակայն, կարծում ենք Քոչարյանի պատասխանը, ոչ լիարժեք էր այս հարցում, քանզի բացի տեսակային խնդրից կա նաև կոնկրետ քաղաքական շահի, ավելին, քաղաքական գոյատևման խնդիրը:

Մեր կարծիքով, Փաշինյանին, «հաշվիչի» տակ են դրել այս հարցում, և եթե նա ուշացնի, ապա կարող է «դուրս գրվի»  այդ շրջանակների կողմից: Իսկ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այսօր ժամանակն աշխատում է իր դեմ: Ահա, թե ինչու է նա  շտապում օր առաջ ազատվել  ներկայիս Արցախի ռազմա-քաղաքական վերնախավից:

Խոսելով  Մեղրիի մասին, Քոչարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իր ժամանակ, «ազատագրված տարածքներն  ավելացել են, այլ ոչ թե պակասել»:

Միգուցե, շարքային քաղաքացու համար այս պատասխանը բավարար չեր, բայց կա նաև բանականության խնդիրն ևս: Եթե Քոչարյանը կարող էր հանձներ Մաեղրին, ապա ինչու՞ ադրբեջանցիները չհամաձայնվեցին այդ տարբերակի հետ:

Իսկ իրականությունն այն է եղել, որ Գոբլի ծրագիրը միշտ է առաջարկվել, և 90-ականների սկզբին, և 1998-ին: Բայց  առաջարկությունը դեռ չի նշանակում, որ հայկական կողմը կարող է դրա հետ համաձայնվել:

Ավելին, 98-ի առաջարկից հետո, հայկական կողմը հակընդդեմ առաջարկով հանդես եկավ արդեն 2001-ին Քի-Վեսթում: Որն ինչպես հայտնի է, խիստ շահավետ էր հայկական կողմի համար և որը դրական էր ընկալվել նաև Վաշինգտոնում, բայց Բաքվի կողմից կրկին մերժման արժանացավ:

Խոսելով  հանրահայտ 4 մլռդ-ի մասին, Քոչարյանը կրկին նշեց, որ եթե այն համապատասխաներ իրականությանը, ապա ներկայիս իշխանությունը այդ հանգամանքից համազգային շոու  կսարքեին:

Բայց այստեղ  արժեր որ լրացուցիչ շեշտադրում կատարեինք: Բանն այն է, որ  մինջ Քոչարյանի իշխանության գալը, Հայաստանի տնտեսությունը կրճատվել էր ավելի քան 10 անգամ: 1997-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը...1.9 մլռդ դոլար: Մինջդեռ  1990-ին խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ն, տարբեր հաշվարկներով տատանվում էր, 25-ից մինջև 30 մլռդ դոլարի սահմաններում:

Հարց կարող է առաջանալ, բա ի՞նչ եղավ այդ 25 մլռդ դոլարը: Ինչու՞ Տեր-Պետրոսյանին այս հարցադրումով չեն դիմում:

Հիշեցնենք, որ Քոչարյանի իշխանության գալուց հետո, երկրի տնտեսության ՀՆԱ-ն 1.9-ից դարձավ 11.6 մլռդ 2007 թվականին: Իսկ երկրի բյուջեն մոտ 300 մլն –ից դարձավ 2.4 մլռդ դոլարի:

Ստացվում է շատ զարմանալի վիճակ: Տեր-Պետրոսյանին հարցադրում չեն անում, թե ի՞նչ եղավ և ուր կորավ այդ 25 մլրդ դոլարը: Մինչդեռ, Քոչարյանին ով տնտեսությունը իր կառավարման տարիներին աճեցրեց մոտ 6 անգամ, 4 մլրդ-ի հարցադրում են կատարում:

Ո՞րն է դրա հիմնական պատճառը: Նախ դրա մասին ժամանակին նշել էր Հիտլերի քարոզչության գծով նախարար` Գեբելսը: Ըստ նրա, ինչքան սուտ լինի հարցադրումը, այնքան ճշմարտացի այն կընկալվի հանրության կողմից:  Այստեղ գլխավորը, ըստ Գեբելսի, մատուցման ձևն է:

Բայց միայն այդ հանգամանքը չէ, որ աշխատացրել են Քոչարյանի դեմ: Բանն այն է, որ մոտ մեկ տարի առաջ Քոչարյանը  փաստացի, ինքնախոստովանեց, որ «եթե մարդն չի զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն անպայման կղզբաղվի նրանով»:

Կարծում ենք, որ Քոչարյանը հասկացել է, թե ինչպես է ստացվել, որ նախկին թալանչիներն ու ընտրակեղծիքների հիմնադիրները,  այսօր ոչ թե դատարանի առաջ են արդարանում, այլ հանդես են գալիս ազնվության, արդարության անունից, դրա համար,  հանրության  բոլոր արդարացի դժգոհությունները ուղորդելով  բոլորովին այլ հասցեով:

Այսօր, որպես քավության նոխազ  նրանք փորձում են ընտրել Քոչարյանին, վաղը կարող են մեղավոր նշանակել մեկ այլ մարդու: Բայց պետք է նշել, որ այս ամենը հետևանք է նաև նրան, որ ժամանակին, նրանք քաղաքական գնահատականի չարժանացան, նույն Քոչարյանի կողմից: Որի պատճառով էլ իրենց իրավունք են վերապահել խոսել  բարձր արժեքների անունից:

Վերադառնալով Քոչարյանի վերջին թեզին, միանշանակ պետք է ողջունել այն միտքը, որ անհրաժեշտ է ձևավորել հնարավորինս լայն այլնտրանքային քաղաքական բևեռ, դիմակայելու այս իշխանությանը: Քանզի, եթե դա ուշանա, ապա դա ուշ կլինի նաև մեր պետականության համար:

Բոլոր սիմպտոմները ցույց են տալիս, որ Հայաստանի ներկա իրավիճակը ադեկվատ չգնահատելը մահացու կարող է լինել պետականության համար:

Երկրի ղեկը հայտնվել է անփորձ և անգրագետ մարդկանց  ձեռքը: Եվ եթե այս ամենը շատ արագ չփոխվի, ապա մենք բոլորս կհայտնվենք անդունդի մեջ: Ինչպես ասում էր Լենինը՝ «промедление смерти подобно»:

Կարծում ենք, որ հենց այս վիճակում է այսօր գտնվում Հայաստանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company