Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Զինվորին հարգել է պետք և վերջ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները
ԼՐԱՀՈՍ
 Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում  Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը. քննարկվում են Իջևանի իրադարձությունները և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը. ՈՒղիղ  Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տավուշում երեկվա դեպքերի մեղավորները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի Համայնքապետարանը Զեյթունում աղբահանություն իրականացնելու համար բավարար մեքենաներ չունի  Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան  ենթարկվածներ. լուսանկարներ Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել․ կան ենթարկվածներ. լուսանկարներ  «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ «Պաչիկ փարթի»․ «Բոլոլա փարթի»-ի նոր հումորային երգը. Տեսանյութ  «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան «Ինչո՞ւ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը…». Գևորգ Պետրոսյան  ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ ՀՀ ոստիկանապետը անթույլատրելի է համարել Իջևանի երեկվա դեպքերը. Տեսանյութ  Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել  Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. տեսանյութ  Զինվորին հարգել է պետք և վերջ Զինվորին հարգել է պետք և վերջ  Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Ով թալանել է, ով մի կոպեկ գողացել է` շան տղա է, պետք է պատժվի. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ  Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է  Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները  ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում  Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն  Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգևավճարների առյուծի բաժինը  «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ «Ներող» կառավարությունը. Տուժող կողմը կհայտնվի դժվար կացության մեջ  Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով նա այդ հրամանը տվողի հետ միասին կդատվի  Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի  Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը... Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը...  Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար Ինչու է Հովիկ Աբրահամյանը վաճառել իր ակտիվները. Մեկնել է Մոնակո և կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար  Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Տիգրան Ավինյանը՝ նոր ատոմակայան կառուցելու մասին  Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելու համար պետք է զինված ուժերում գոնե չնչին հեղինակություն ունենաս  Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական» Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»  Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ Բումերանգի էֆեկտը. իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ  Նիկոլի հրամանը չեն կատարի, որովհետև ոչ ոք չի ցանկանա իշխանության փոփոխությունից հետո դատվել Նիկոլի հրամանը չեն կատարի, որովհետև ոչ ոք չի ցանկանա իշխանության փոփոխությունից հետո դատվել


«Այժմ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր». Ավետիք Իշխանյան

«Այժմ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր». Ավետիք Իշխանյան

168.am-ը գրում է. Հարցազրույց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

– Պարոն Իշխանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցից առաջ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ երկրների դեսպանները մտահոգություն հայտնեցին ԱԺ-ում տրանսգենդերի հետ կապված միջադեպի արձագանքների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ-ն էլ նրանց կոչ արեց ձեռնպահ մնալ և առավել հարգանք ցուցաբերել հայկական հասարակության հանդեպ։ Ինչպե՞ս կբնորոշեք այս իրավիճակը, ինչի՞ կարող է այն հանգեցնել։

– ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, նաև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լսելով՝ կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների համար այսօր ամենակարևոր հարցը Հայաստանի հանրության շրջանում իրենց վարկանիշի պահպանումն է։ Նկատի ունեմ, որ քանի որ մեր հանրությունը կարծրատիպային մտածողություն ունի և հոգեբանորեն պատրաստ չի փոքրամասնություններին պաշտպանելուն, և նույն իշխանությունների դեմ երբեմն արհեստական ձևով մեղադրանքներ են առաջադրվում՝ գրգռելով հասարակության այդ զգացմունքները, իբր նրանք պաշտպանում են փոքրամասնություններին, նրանք էլ հակադարձում են:

Օրինակ՝ 2 օր առաջ Ն. Փաշինյանի խոսքը, որ Հանրապետականները գեյ-ակտիվիստներ են, ուզում են ցույց տալ, որ ո՛չ, հակառակը՝ նրանք են այդպիսին, իսկ իրենք, այսպես ասած, ավանդական արժեքների կրողներ են։

Այս բանավեճերի հիմնական խնդիրն է՝ հանկարծ մեզ՝ իշխանություններիս, չհամարեք, որ մենք փոքրամասնությունների պաշտպան ենք, ո՛չ, մենք ավանդական ընտանիքի կողմնակից ենք։ Սա զուտ քաղաքականություն է՝ վարկանիշի պահպանման համար, որպեսզի հանկարծ հասարակության մեջ այլ կարծիք չունենան իրենց մասին։ Սա ՀՀ իշխանությույների համար ավելի գերակա է, քան Հայաստանի միջազգային պարտավորությունները և ՀՀ միջազգային վարկը։

– Իսկ եվրոպական կառույցների գնահատականն ինչո՞վ է պայմանավորված։

– Եվրոպական կառույցների հայտարարությունն արդեն ամեն ինչ ասում է։ Պետք է հաշվի առնել, որ նրանք բավականին կոռեկտ են և, չեմ կարծում, որ նրանք այլևս որևէ լրացուցիչ հայտարարություն անեն, կամ ինչ-որ այլ բան, բայց ամեն դեպքում դա նկատի կունենան, որ նոր իշխանությունների համար նույնպես մարդու իրավունքները գերակա չեն։

– Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպը սադրանք անվանեց «Իմ քայլի» դեմ, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարեց, որ եթե դա սադրանք է, ապա սադրանք է ոչ թե «Իմ քայլի», այլ իր ղեկավարած ուժի՝ ԲՀԿ-ի դեմ: Ո՞ւմ է ձեռնտու այդ սադրանքը։

– Միանգամայն ճիշտ եք ասում։ Ի՞նչ նկատի ունեն՝ «սադրանք» ասելով։ Ն.Փաշինյանը նկատի ուներ, որ երբ այսօր իշխանությունն իրենցն է և ԱԺ-ում այդպիսի ելույթը սադրանք էր իրենց իշխանության նկատմամբ, նպատակ ուներ վարկաբեկել իրենց իշխանությունը, իսկ Գ. Ծառուկյանն էլ, քանի որ նիստը վարողն իր կուսակիցն էր, համարեց, որ դա Նաիրա Զոհրաբյանի, այսինքն՝ ԲՀԿ-ի հանդեպ էր սադրանք, քանի որ նրա նիստի նախագահության ժամանակ է այդ ելույթը եղել։ Նորից անդրադառնանք վերը նշածս հարցին, որ երկու կողմն էլ ցանկանում են հանրությանը ցույց տալ, որ իրենք մարդու իրավունքների պաշտպաններ չեն, իրենց համար այդ արժեքները կարևոր չեն, իրենց համար կարևոր է հասարակական աջակցությունը։

Եվ եթե Հայաստանի բոլոր կուսակցություններն անխտիր՝ թե՛ խորհրդարանական, թե՛ ոչ խորհրդարանական, որովհետև որևէ մեկը չհակադարձեց դրան, լինեին 19-րդ դարում, պայմանական եմ ասում, նույն կերպ կպաշտպանեին նահապետական բարքերը, երբ աղջկան 9 տարեկան ամուսնացնում էին, հարսը կեսուրի ծոցն էր քնում։ իշենքՀովհաննես Թումանյանի «Անիծած հարսը», որ հարսը տանը խոսելու իրավունք չուներ, և եթե որևէ համարձակ կին ասեր, որ հարսը տանը խոսելու իրավունք ունի և նրանք չպետք է անչափահաս ամուսնանան, այս նույն պատմությունը կլիներ, կասեին՝ պրովոկացիա է սրա կամ նրա դեմ։ Այժմ այդ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր։

– ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանին խորհուրդ է տվել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան (պահանջում է քրեականացնել սեռական բռնությունները, այդ թվում՝ համասեռ), որը ՀՀ-ն ստորագրել է 2018թ. հունվարի 18-ին։ Սա ինչպե՞ս կփոխի իրադրությունը, ի՞նչ կհետևի դրան։

– Այս դեպքում կարելի է զուգահեռներ անցկացնել 3 տարի առաջ իրադրության հետ, երբ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի ընդունման հարցն էր քննարկվում։ Այդպիսի օրենք ընդունելը նաև ԵՄ պահանջն էր, որովհետև այն ժամանակվա իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ինչպես նաև այսօր, իրենց համարելով պահպանողական, առանձնապես ոգևորված չէին այդ օրենքի ընդունումից։ Բայց քանի որ դա ներքին կարգով պայմանավորված է նաև Հայաստանի ապագա ֆինանսավորման հետ, նրանք ստիպված այդ օրենքն ընդունեցին։ Սակայն պետք է հիշենք, թե ինչպես այն ընդունվեց՝ նույն ներհանրապետական շրջանակների տարբեր կազմակերպություններ, գործիչներ խիստ խոսում էին այդ օրենքի դեմ, իբր ՀՀ իշխանություններն ուզում են օրենքն անցկացնել, բայց հանրությունը դեմ է, և վերջում իշխանությունները «հերոսաբար» անցկացրեցին այն։ Մոտավորապես նույն ճակատագիրն է սպասվում նոր իշխանությունների ժամանակ Ստամբուլի կոնվենցիային։

– Ն.Փաշինյանը երեկ ԲԴԽ-ում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձել է միջամտել դատական իշխանությանը, և ով կփորձի գործել այս տրամաբանությունից դուրս, դա կլինի ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ։ Սակայն ոչ այդքան վաղ անցյալում Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ չկա մի դատավոր, որն իր ասածը չանի։ Այս հայտարարություններն ինչպե՞ս են համատեղվում։

– Նախ՝ ես պետք է ասեմ, որ Հայաստանում դեռևս չի եղել որևէ ղեկավար, որը բացահայտ ասի, որ ինքը միջամտում է դատարանների աշխատանքին։ Եվ ընդհանրապես, դա իմ անձնական մոտեցումն է, ես պետական քաղաքական գործիչների ոչ այնքան ասածներին եմ հավատում, որքան գործունեությանը։ Կապրենք՝ կտեսնենք։

 
Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company