Սոչիում մեկնարկել է Մերկել - Պուտին հանդիպումը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են անցկացնում Սոչիում: Սպասվում է, որ երկու պետությունների առաջնորդները կքննարկեն միջազգային օրակարգին վերաբերող կարևոր հարցեր, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը Համբուրգում: Եւ, իհարկե, մենք չենք կարող չօգտագործել այս այցը՝ քննարկելու երկկողմանի հարաբերությունների առավել խնդրահարույց կետերը: Ես նկատի ունեմ Ուկրաինան, Սիրիան, հնարավոր է այլ տարածաշրջաններ», - ասաց Պուտինը:
Մերկելը նշել է, որ մտադիր է ՌԴ նախագահի հետ քննարկել իրավիճակը Լիբիայում, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունների զարգացումը:
Բանակցությունները տեղի են ունենում Վլադիմիր Պուտինի նստավայրում: Ռուսաստանյան կողմից բանակցություններին մասնակցում է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Վլադիսլավ Սուրովը: Գերմանական կողմից՝ արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Քրիստոֆեր Հոյսգենը, ինչպես նաև այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
Zham.am