Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

Ի՞նչ կապ ունեն թուրք - ադրբեջանական զորավարժությունները Արծրուն Հովհաննիսյանի գրառման հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետևյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ և Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որևէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»:

Սա բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչու է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումներ էին սպասվում: և հիմա, քանի որ ամեն ինչ հանգիստ է անցել, ՊՆ խոսնակը հարկ է համարում այդ մասին տեղեկացնել հանրությանը:

Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել:

Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային և բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին:

Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում կրկին մասշտաբային զորավարժություններ էին, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

Դրանց ավարտին Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար կազմի ընդլայնված նիստ հրավիրեց և հրահանգեց «պատրաստ լինել ամենակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը և հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»:

Հաջորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու մարդկային կորուստ ունեցավ: Այդ օրերին, ինչպես նաև, անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաև Տավուշի մարզի Բաղանիս համայնքը:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի, և հատկապես այսօր մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ:

Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու:

Մյուս կողմից երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգևորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգևորությունը ռեալիզացնելուն: և հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝ ավելի վտանգավոր են լինելու:

Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաև Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերևս. ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ:

Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին: Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan