Եթե ԵՄ չբարեփոխվի Frexit-ն անխուսափելի է. Մակրոն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը BBC հեռուստաալիքին հայտարարեց, որ ԵՄ-ն պետք է բարեփոխումներ իրականացնի կամ կբախվի Ֆրանսիայի ԵՄ կազմից դուրս գալու՝ Frexit-ի հեռանկարի հետ:
Մակրոնը նաև հայտարարեց, որ նա եվրոպամետ է և նախագահական ընտրությունների ընթացքում պնդել է եվրոպական գաղափարը և ԵՄ քաղաքականությունը, քանզի գտնում է, որ դա շատ կարևոր է ֆրանսիացի ժողովրդի համար և երկրի համար գլոբալիզացվող աշխարհում: Նրա խոսքերով, Ֆրանսիայի կեսը "զայրանում է այդ եվրոպական գաղափարի վրա":
- Այսպիսոց, մեզ անհրաժեշտ է բարեփոխել Եվրոպան, մեզ նոր Եվրամիություն է հարկավոր նման պայմաններում, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին... Եթե հաջորդ օրը ես որոշեմ միջոցներ ձեռք առնել և շարունակել ԵՄ ընթացիկ գործառնությունը, ապա ես կդավաճանեմ իմ ժողովրդին, ես չեմ ցանկանում նման բան անել, որովհետև հաջորդ օրը մենք Frexit կամ նորից "Ազգային ճակատ" կստանանք, - հայտարարեց Մակրոնը:
Մակրոնի մրցակից՝ "Ազգային ճակատի" առաջնորդ Մարին Լե Պենը, իր բազում ելույթներում ոչ մեկ անգամ հայտարարել է, որ իր խնդիրը տեսնում է Ֆրանսիայի տարածքային, ֆինանսական, արտարժույթային և օրենսդրական ինքնիշխանության վերականգնման մեջ: Ընտրվելու դեպքում նա կնախաձեռնի՝ Frexit-ը:
Zham.am