Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր
Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների միջազգային օրը: Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886թ., երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետ արյունոտ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին:
1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Այժմ այս տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է: