Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Առողջությունը վերագտած մարդու ուրախությունը շատ մոտիվացնող գործոն է

Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ: Բժիշկն ամեն օր տասնյակ մարդկային կյանքերի հետ է գործ ունենում, ապրում նաև նրանց ապրումներով, քաջալերում ու բուժում: Սա մասնագիտություն է, որ պատահական ընտրել չես կարող: Լինել բժիշկ, նշանակում է ստանձնել պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն պացիենտի մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի լարման հաշվին: Քիչ չեն դեպքերը, երբ բժիշկը իր պացիենտի մասին գիտի ավելին, քան շատ հարազատներ: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հետ զրույցում պատմում է, որ ոչ միայն առանձին հիվանդների, այլև ընտանիքների ու գերդաստանների հետ կապը արդեն տասնամյակների պատմություն ունի:

-Հե՞շտ է ամեն օր գործ ունենալ մարդկային կյանքերի հետ: Ինչպիսին է բժշկի առօրյան:

Հեշտ չէ բնականաբար: Հատկապես ծննդաբերության ժամանակ գործ ունես միանգամից երկու կյանքի հետ, ինչը մեծ պատասխանատվություն, հսկայական նյարդային ու ֆիզիկական էներգիա է պահանջում: Սակայն երբ սիրում ես աշխատանքդ ու գիտակցում՝ինչի համար ես անում, այլ կերպ ես վերաբերում: Եթե անհրաժեշտ է, ցանկացած ժամի պիտի օգնություն ցուցաբերես հիվանդին: Առողջությունը վերագտած մարդու ուրախությունը շատ մոտիվացնող գործոն է: Մեր աշխատանքում նաև վստահությունը կարևոր դեր ունի: Եթե պացիենտը ճանաչում է բժշկին, չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ նաև տեղյակ ես լինում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը: Հատկապես հաճելի է այն, որ այսօր ընդունում ես այն կանանց ծննդաբերությունը, ում ժամանակին օգնել ես լույս աշխարհ գալ:

-Շատ է խոսվում այն մասին, որ անպտության դեպքերն աճում են: Արդյոք դա դատավճիռ է դառնում զույգերի համար:

-Իսկապես կա նման տենդենց, սակայն հուսալքվելու կարիք չկա, ուղղակի մեծացել է բժշկական ու հատկապես գինեկոլոգիական միջամտության դեր, որպեսզի կինը զգա մայրության բերկրանքը: Հպարտությամբ պետք է նշեմ, որ անպտղության բուժման հարցում հրաշալի արդյունքներ ունենք, ընդ որում կնոջ հետ կիսում ենք ոչ միայն հղիանալու ուրախությունը, այլև միասին ճանապարհ անցնում հղիության ողջ ընթացքում, վարում ծննդաբերությունը: Ինքս էլ մայրական շատ հաճելի ապրումներ եմ ունենում այդ երեխաների առաջին ճիչը լսելով ու ծնողների երջանկությունը տեսնելով: Ընդ որում, մեզ մոտ հաճախ գալիս են երկար տարիներ տարբեր պատճառներով երեխա չունեցող զույգեր ոչ միայն ՀՀ-ից, այլև Վրաստանից, ՌԴ-ից և Եվրոպայից: Շատ եմ կարևորում այն, որ վերջին տարիներին առողջ սերունդ ունենալու հարցում իրենց մեծ դերակատարությունը սկսել են գիտակցել նաև տղամարդիկ և բավականին հեշտ համաձայնում են հետազոտվել:


- Իսկ առհասարակ ի՞նչ հաճախականությամբ պետք է կինը այցելի բժշկին պրոֆիլակտիկ նպատակներով:

– Ցանկալի է, որ անպայման յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ այցելի գինեկոլոգին, հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի ու կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար, քանի որ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս մեզ կանխել դրա զարգացումը ու լիովին բուժել այն՝կատարելով բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները: Իհարկե բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժումն էլ կարող է կանխել շատ բարդություններ, այդ թվում՝ անպտղությունը:


-Ձեր բաժանմունքում վիրահատական ի՞նչ միջամտություններ են կատարվում:


-Մենք կատարում ենք գինեկոլոգիական վիրահատությունների ողջ ծավալը ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ ու հեշտոցային եղանակով: Առաջնորդվում ենք միջազգային ընդունված ուղեցույցներով: Յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ վերաբերմունքը անհատական է. վիրահատական եղանակը ընտրում ենք՝ ելնելով վիրահատության ծավալից ու համապատասխան ցուցումներից: Հաշվի ենք առնում նաև պացիենտի նախապատվությունը: Մեր աշխատանքում զգալի տեղ են զբաղեցնում նաև սեռական օրգանների պլաստիկ ու վերականգնողական վիրահատությունները արգանդի և հեշտոցի պատի իջեցումների, անմիզապահության, հեշտոցի միջնապատերի առկայության, ինչպես և տարիքային ու հետծննդաբերական այլ խնդիրների դեպքում: Հետվիրահատական բարդությունների բացակայությունը, կոսմետիկ հրաշալի էֆեկտն ու արագ ապաքինումը մեր աշխատանքի արդյունավետության այցեքարտն են:

- Դուք որպես մասնագետ Ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք Հայաստանում:

Ցավոք բժշկի պաշտպանվածության հարցը այսօր ոլորտի ամենալուրջ խնդիրներից է: Բժիշկը շատ խոցելի է դարձել: ԶԼՄ-ները ցանկացած մահվան դեպք օգտագործում են բժիշկներին հերթական անգամ քարկոծելու համար՝ հաճախ ներկայացնելով ոչ թե իրական մանրամասներ, այլ էմոցիոնալ մեկնաբանություններ առանց հիմնավոր փաստերի ու մասնագիտական կարծիքի: Ես իհարկե չեմ բացառում նաև, որ կան անբարեխիղճ բժիշկներ, բայց չի կարելի է առանձին դեպքերը ընդհանրացնել ու խաղալ բժիշկների հեղինակության հետ, ովքեր հարյուրավոր կյանքեր են փրկում իրենց քրտնաջան աշխատանքով:

Կարծում եմ, որ բժիշկների շահերը պաշտպանող հատուկ օրենք պետք լինի, որը խիստ պատիժ կսահմանի և բժշկի արժանապատվությունը անհիմն վիրավորող նյութերի և բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում:

- Վերջերս շատ է խոսվում պարտադիր ապահովագրական համակարգ մտցնելու մասին: Սա կնպաստի՞ ոլորտի զարգացմանը:

Գիտեք, պարտադիր ապահովագրական համակարգը կարող է հնարավորություն ստեղծել, որ մեր քաղաքացիները իրենց առողջական խնդիրներով զբաղվեն ժամանակին ու ավելի քիչ մտահոգվեն ֆինանսական պատճառներով: Սակայն որպեսզի այդ համակարգը իր իրական առաքելությունը կատարի, պետք է կատարելագործվի այն մեխանիզմը, որն այսօր արդեն գործում է: Շատ կարևոր է, որ ապահովագրական ընկերությունները ավելի օբյեկտիվ գնահատեն մատուցվող բուժծառայությունների գները՝ հիմնվելով մասնագիտական կարծիքի ու ԲԿ-ների կողմից կատարվող իրական ծախսերի վրա: Կարևոր է նաև, որ ընդլայնվի բուժծառայությունների ցանկը, որոնք փոխհատուցվում են ապահովագրական ընկերությունների կողմից: Կարծում եմ, որ այս հարցերի շուրջ պետք է այդ ընկերությունների ու առողջապահության ոլորտի օղակների միջև կառուցողական քննարկումներ լինեն, որպեսզի և պացինետը լիարժեք բուժում ստանա և բուժսպասարկման որակը գոհացուցիչ լինի:

“Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերական

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan