Մոսկվայում մեկնարկել է Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը
Այսօր Մոսկվայում ՌԴ արտգործնախարարությունում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով:
Բանակցություններն անց են կացվում դռնփակ, առանց մամուլի մասնակցության:
Հիշեցնենք՝ ինչպես երեկ հաղորդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բանակցությունների որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Zham.am