Մ. Զախարովա. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհստակեցնեն դիրքորոշումները հակամարտության խնդրահարույց հարցերի շուրջ (տեսանյութ)
Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների համար կազմակերպվող հերթական ճեպազրույցում անդրադարձ է կատարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով:
«Համապատասխան փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Քննարկումների ընթացքում պետք է հստակեցվեն կողմերի դիրքորոշումները կարգավորման խնդրահարույց հարցերի շուրջ և բանակցային գործընթացի հետագա ձևերի հարցում», - ասաց նա:
Տեսանյութը կարող եք դիտել առաջին րոպեից:
Zham.am