Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում. վարչապետը քաղաքաշինության պետկոմիտեին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, լուծման տարբերակներն ու ծրագրերը:
Վարչապետին զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտը կարգավորող 997 նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակման, վերանայման և տեղայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ արդիականացվել և գործողության մեջ է դրվել 436 փաստաթուղթ, նախկին ԽՍՀՄ տարիներից դեռևս գործում է 561-ը: Կոմիտեն առանձնացրել է առաջնահերթ վերանայման և արդիականացման ենթակա 36 նորմատիվ փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է 257 մլն ՀՀ դրամ: Այդ նպատակով քայլեր են կատարվում նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ արդիականացնել նորմատիվատեխնիկական դաշտը՝ ազատվելով հնացած, չօգտագործվող նորմերից: «257 մլն ՀՀ դրամ հենց այնպես չենք տալու: 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում: Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը: Գույքագրեք, թե ինչն է մեզ պետք, դասակարգեք ֆինանսական աղբյուրները, դրամաշնորհային հնարավորությունները, միջազգային փորձը, որ նորմատիվային դաշտը գոնե բազիսային մակարդակով արդիականացնենք: Այս ոլորտի դրայվերը դուք եք, մշակույթ մտցնողը դուք եք», - ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է բազմաբնակարան շենքերում համատիրությունների ստեղծման հետ կապված գործընթացի մասին: Վարչապետին զեկուցվել է, որ այս ոլորտում արված վերլուծությունը վեր է հանել համատիրությունների կողմից շենքերի շահագործմանը, կանոնների պահպանմանը, համատիրությունները կառավարող ընկերությունների և բնակչության իրավունքների ու պարտականություններին առնչվող մի շարք խնդիրներ, և անհրաժեշտ է այդ հարցերն ու մեխանիզմները հստակեցնել օրենքի ուժով։ Այդ նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունների փաթեթ, որը ներկայում քննարկման փուլում է: «Կոլեկտիվ պատասխանատվությունը չաշխատող մեխանիզմ է: Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ: Այդ պրոֆեսիոնալների մեջ պետք է լինի մրցունակություն: Պետությունն այս ինստիտուտի կայացման մեջ չափազանց ակտիվ դերակատարություն պետք է ունենա: Մենք առավելագույնս պետք է աջակցենք, որպեսզի այդ մասնավոր կառավարիչները ծնվեն և խոշորանան: Պետք է մշակենք պետական աջակցության մեխանիզմ, որով խնդիրները լուծելուց հետո արդեն կառավարումը հանձնենք մասնավորին: Մենք խնդիրները ֆունդամենտալ լուծում ենք, ինստիտուտը տալիս ենք, այնուհետև համայնքի բնակիչը, սեփականության մասնաբաժին ունենալով, ինքը պետք է վճարի, որպեսզի խնդիրը լուծվի: Եթե այս ինստիտուտի հիմքը լավ և տրամաբանորեն ճիշտ դնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտ ենք ստանալու՝ և´ ներդրող է հայտնվելու, և´ հետաքրքիր մշակույթ է ձևավորվելու», - ասել է վարչապետը: Ընդգծելով, որ համատիրությունների ոլորտի բարեփոխումը չափազանց կարևոր է՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապարփակ լուծման տարբերակներ՝ ռեֆորմը հաջողելու համար:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառուցապատման բնագավառի հաստատված և կանխատեսվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ. կոմիտեի հաշվարկով՝ այս տարեվերջին շինարարության ոլորտում ակնկալվում է 15 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ մոտ 1-1.5 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Անդրադառնալով ներդրողների հետ աշխատանքների կանոնակարգման հարցին՝ կոմիտեի նախագահն առաջարկել է ստեղծել կառավարման գործուն օղակ, հանձնաժողով, որը պարբերաբար կքննարկի ընթացիկ հարցերը և լուծում կտա։ Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Եթե կառավարման համակարգը չի աշխատում, այն պետք է փոխվի: Եթե մենք կանոնավոր գործող հանձնաժողովի անհրաժեշտություն ունենք, ես դեմ չեմ, որ այդ ինստիտուտը ձևավորենք, բայց ակնկալում եմ ձեզնից առաջարկություններ բոլոր նեղ տեղերի վերաբերյալ, որոնք այսօր մեր պոտենցիալ ներդրողին խանգարում են: Այդ հարթակում, բացի առօրյա հարցերից, մի քանի ամսվա աշխատանքի վիճակագրության հիման վրա կվերացնենք նաև համակարգային խանգարող խնդիրները»:
Վարչապետ Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ տարածքում բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրդման, գնումների գործընթացի բարելավման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների պահպանման, շահագործման, հուսալիության բարձրացման և սեյսմիկ անվտանգության բարելավման համալիր միջոցառումների մշակման, քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, լիցենզավորման գործընթացի և պետական վերահսկողության խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը կարևորել է այս ուղղություններով աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկությունների փաթեթ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan