ՌԴ սևծովյան նավատորմի նավը խորտակվեց Բոսֆորի նեղուցում մեկ այլ նավի հետ բախումից հետո (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սև ծովում երկու նավ է իրար բախվել:
Ըստ դեպքի վայրից նոր ստացված տեղեկատվության, ՌԴ Սևծովյան նավատորմին պատկանող «Լիման» նավը խորտակվել է բախումից հետո: Նավում գտնվող ողջ անձնակազմը փրկվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ Պաշտպանության նախարարությանը հղելով:
Նշվում է, որ պատահարի պատճառը ցածր տեսանելիությունն էր և թանձր մառախուղը:
Zham.am