Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ)
17
Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Պատերազմ Արցախում
Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին

Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին. Պաշտպան

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, Aysor.am-ին ասաց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Բողոքի քննությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը։

Նշենք, որ երեկ քննիչը վերացրել էր Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է երկրում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն բացարձակապես որևէ առնչություն չունեցող մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը։

Սաղաթելյանի մյուս փաստաբան Հակոբ Ենոքյանն էլ նշել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։

Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք է սկսվել քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan