Ադրբեջանցի դիվանագետի կինը փորձել է հագուստ գողանալ խանութից Նյու Յորքում
Դիտել նաև
Ստեփանակերտի ճանապարհին վթարվել է Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը․ երկու օկուպանտ մեռել է
Ադրբեջանում ծնված Արմեն Գրիգորյանը պատրաստ է Ադբեջանի հետ խաղաղության, իսկ Հայաստանը կհասցնի վերջնակետին
«Հենց այսպես էլ հանձնվեց Արցախը...Որևէ հիմք չկա կարծելու, որ իշխանությունները կարող են սթափ դատել»,-Տավուշի բնակիչ
Ախունդովը դատապարտվեց 20 տարի ազատազրկման. Տեսանյութ
Հայաստան ներթափանցած և սպանություն իրականացրած ադրբեջանցին դատապարվեց 20 տարվա ազատազրկման
Նյու Յորքում «Marshalls» խանութի պահակները բերման են ենթարկել ադրբեջանցի դիվանագետի 29-ամյա կնոջը՝ Մեհրիբան Ջաբրաիլովային, հագուստ գողանալու համար:
Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրաիլովի կինը փորձել է 188 դոլար արժողությամբ իրեր դուրս բերել մանկական սայլակի ստորին գրպանում, բայց կանգնեցվել է խանութի անվտանգության աշխատակիցների կողմից և փոխանցվել ոստիկանությանը, հաղորդում է «NY Daily News» թերթը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են բերման ենթարկվածի ինքնությունը և բաց թողել, քանի որ նա նույնպես օգտվում է ամուսնու դիվանագիտական անձեռնմխելիությամբ:
Թերթը նշում է, որ նման դեպքերում Նյու Յորքի ոստիկանությունը դիմում է Պետդեպ դիվանագետներին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելու համար:
Zham.am