Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
23
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ուռուցքաբանական թիմ. Նորամուծություն Հայաստանում

Մոտ 4 տարի է, ինչ Նաիրի բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության ծառայությունը: Ի սկզբանե հիմնվել է միայն քիմիաթերապիայի բաժանմունքը, այնուհետև աստիճանաբար ներգրավելով ուռուցքաբանության ոլորտի տարբեր պրոֆիլի լավագույն մասնագետների և համալրվելով լավագույն ժամանակակից տեխնիկայով՝ Նաիրիի օնկոլոգիական ծառայությունը այսօր հանդիսանում է կայացած կլինիկական միավոր և առաջատարներից է իր ոլորտում: Ուռուցքաբանության ծառայությունը ապահովում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման գրեթե ամբողջ ծավալը:

Առավել խորացված ուղություններն են՝ կանացի օրգանների (կրծքագեղձի, ձվարանի, արգանդի) ուռուցքային հիվանդությունները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները, լյարդի և լեղուղիների ուռուցքները, ուռուցքների լոկալ ոչնչացումը (աբլյացիա), դժվարահասանելի ուռուցքների ախտորոշիչ բիոպսիաները, պալիատիվ ուռուցքաբանությունը՝ բազմակի մետաստազներով հիվանդների բուժման ոլորտը:

Նաիրին իր առջև դրել է նպատակ ոչ միայն ստեղծելու մրցունակ օնկոլոգիական ծառայություն, այլև ավելին՝ պրակտիկ գործունեության մեջ ներդնել նոր գաղափարներ և մեթոդներ, ստեղծել նորարարակական ուռուցքաբանական կենտրոն: Սերտ կապը Եվրոպայի կլինիկաների հետ, մասնագետների վերապատրաստումը արտերկում, ժամանակակից պրոտոկոլների կիրառումը ախտորոշման և բուժման բոլոր փուլերում, այս ամենը ապահովել է միջազգային ստանդարտներին համապատասխան ուռուցքաբանական ծառայության ստեղծմանը: Թերևս ամենագլխավոր նորամուծությունը հայաստանի օնկոլոգիայի ոլորտում  Tumor board-ի (ուռուցքաբանական թիմի) գաղափարի իրականացումն է:

Tumor board-ը  տարբեր ոլորտի մասնագետների համախմբված թիմային աշխատանքն է յուրաքանչյուր օնկոլոգիական դեպքի շուրջ: Յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդին ցուցաբերվում է անհատականացված մոտեցում, այսինքն ախտորոշման և բուժման բոլոր քայլերը ի սկզբանե քննարկվում են մասնագիտական խմբի կողմից, ինչը բացառում է մեկ անհատ բժիշկի թերանալու գործոնը:

Լևոն Բադալյան, բ.գ.թ., Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ.

«Ինչպես հայտնի է՝ չարորակ ուռուցքը մեկ օրգանի հիվանդություն չէ: Նույնիսկ եթե ախտահարված է մեկ օրգան, միևնույն է՝ դա համարվում է ամբողջ օրգանիզմի հիվանդություն, դրա պարզ ապացույցն այն է, որ մետաստազները տարածվում են ամբողջ օրգանիզմով: Հիվանդի դիմելու առաջին իսկ պահից նրա հետ պետք է աշխատեն տարբեր պրոֆիլի մասնագետները համատեղ», -ասում է քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը: Նաիրիում այդպես համատեղ աշխատում են քիմիաթերապևտները, վիրաբույժները, ռադիոլոգները, ինտերվենցիոն ռադիոլոգը, հյուսվածքաբանը և այլ մասնագետները:

Անհրաժեշտության դեպքում Tumor board -ին հրավիրվում կամ տեսակապով մասնակցում են նաև բժիշկներ այլ կլինիկաներից, և արտերկրից: Թյումր բորդերի ընթացքում քննարկվում են հիվանդի ամբողջ պատմությունը, մինչ այդ կատարված հետազոտությունները և բուժումները, ներկա վիճակը, արդունքում որոշվում է հիվանդի դիագնոստիկայի և բուժման հետագա մարտավարությունը: «Եթե ախտորոշման, բուժման և հսկողության օղակներից որևէ մեկը թույլ է, հիվանդի բուժման հնարավորությունը փոքրանում է:

Նույնիսկ իդեալական բուժման դեպքում եթե կես տարի անց որևէ բացթողում է արվում, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն ժամանակին չկատարվի, ամբողջ աշխատանքը կարող է ջուրը նետվել: Ստեղծվել է լիարժեք գործող և մաքսիմալ էֆեկտիվ համակարգ, որի նպատակն է ստանալ լավագուն արդյունքը քաղցկեղով յուրաքանչյուր հիվանդի դեպքում»:

Արտյոմ Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժանմունքի վարիչ.


Արտյոմ Ստեփանյանը, ով մեծ աշխատանքային փորձ ունի եվրոպական խոշորագույն ուռուցքաբանական կլինիկաներում, Նաիրիում իրականացվող թյումր բորդը համարում է կայացած և բարձր մակարդակ ապահովող, հաշվի առնելով ինչպես թիմում ընգրկված բժիշկների անհատական պոտենցիալը և կրթվածության աստիճանը, այնպես էլ կապը արտերկրի հետ: «Մենք ունենք ուռուցքաբանության մեջ ապրելիության ժամկետներ, որոնք համապատասխանում են ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին, -ասում է նա, -և կարող ենք վստահությամբ ասել, որ շնորհիվ մեր համատեղ աշխատանքի կարող ենք Հայաստանը դարձնել օնկոհիվադությունների բուժման առաջատար երկրներից»:

Գալուստ Գալուստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար.

Գալուստ Գալուստյանը թյումր բորդերի մշտական մասնակիցներից է, ով առանց բժիշկների միջև ինֆորմացիայի փոխանակման չի պատկերացնում բուժման դրական ելքը. «Մենք զբաղվում ենք ոսկրերի և փափուկ հյուսվածքների բարորակ և չարորակ ուռուցքներոով: Չարորակ ուռուցքների պարագայում շատ կարևոր է նախավիրահատական և հետվիրահատական բուժումը, ինչը թույլ է տալիս հեռացնել ուռուցքը՝ պահպանելով վերջույթը: Նման դեղորայքային բուժման շնորհիվ հնարավոր է դառնում նաև հեռավոր մետաստազների զարգացման կանխումը: Դրա համար շատ կարևոր է քիմիաթերապևտների, ռադիոլոգների, դիագնոստների, հյուսվածքաբանների հետ սերտ համագործակցությունը:

Ճիշտ ախտորոշումը հնարավոր է, եթե կարողանում ենք փոխանակվել ախտորոշիչ ինֆորմացիայով, այլապես պատկերը լիարժեք չի լինի: Բանն այն է, որ մենք՝ վիրաբույժներս, կամ հիվանդներով զբաղվող կլինիցիստները, մի տեսանկյունից ենք դիտարկում հիվանդին, ռադիոլոգները այլ, մորֆոլոգները՝ մեկ այլ: Հյուսվածքաբանը լիարժեք ախտորոշում չի տա, եթե ինքը տեղյակ չլինի ռադիոլոգի կամ կլինիցիստի տեղեկությանը: Նույնը կարելի է ասել ճառագայթաբանի, կլինիցիստի և մյուսների մասին: Թյումր բորդի գաղափարը հնարավորություն է՝ ստեղծելու մի հարթակ, որի շրջանակներում հնարավոր է կլինիկական ինֆորմացիայի մքասիմալ արդյունավետ փոխանակումը»:

Կոստան Գալումյան բ.գ.թ., ռադիոլոգ

Ռադիոլոգը համարվում է թյումր բորդի աչքերը: Նաիրի բժշկական կենտրոնի Համակարգչային Շերտագրման առաջատար մասնագետ Կոստան Գալումյանը բուժումն առանց ճշգրիտ ախտորոշման անհնար է համարում. «Տարբեր կլինիկաներ փորձում են առաջխաղացում ապահովել, բայց դա ընդհանրական չի կարող ստացվել, եթե հավաքված չեն տարբեր դիսցիպլինաների մասնագետներ: Նաիրին միակ բժշկական կենտրոնն է, որին հաջողվեց տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետների հավաքել լիարժեք համակարգված ախտորոշում և բուժում ապահովելու համար:

Մենք չենք թողնում հիվանդին հիվանդության հետ մենակ, իր հոգսը վերցնում ենք մեզ վրա: Մի բան, որ առկա չէր խորհրդային շրջանի բժշկության մեջ. այն ժամանակ հիվանդին վիրահատում էին ու բաց թողնում: Մենք հիվանդին հետազոտում ենք, այնուհետև մշակում ենք բուժման տակտիկան՝ դեղորայքային բուժում, քիմիաթերապիա, վիրահատություն կամ այլ մեթոդի կիրառում:

Նրան տրվում է ամբողջ ինֆորմացիան իր հիվանդության վերաբերյալ: Երբ թիմն աշխատում է մի հիվանդանոցում և խոսում մեկ լեզվով, հիվանդին ավելի հեշտ է բացատրել հիվանդության էությունը՝ ինչ պաթոլոգիա է, և ինչպես պետք է ուղղորդվել: Թումր բորդի հիմնական նպատակը դա դիսցիպլինար բուժման ապահովումն է»:

Արամայիս Գալումյան ., վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ

Ինտերվենցիոն ռադիոլոգիան համեմատաբար նոր ոլորտ է ուռուցքաբանության մեջ: Դժվարամատչելի տեղակայման գոյացություննների ախտորոշումը հաճախ մեծ խնդիր է ներկայացնում, անհրաժեշտ է կիրառել հատուկ մեթոդիկա ուռուցքին հասնելու և նմուշ վերցնելու համար: Չարորակ ուռուցքների լոկալ ոչնչացումը աբլյացիայի կամ էմբոլիզացիայի եղանակով անփոխարինելի են շատ ուռուցքների արդյունավետ բուժման համար, երբ նպատակահարմար չէ կիրառել բուժման դասական մեթոդները: Թիմային աշխատանքը ենթադրում է տարբեր մասնագետների և մեթոդիկաների փոխլրացնող համակարգված կիրառում:

Գևորգ Աբգարյան, ֆրանսիահայ բժիշկ ռեանիմատոլոգ

Նաիրի բժշկական կենտրոնի 2012թ.-ին ստեղծված քիմիաթերապիայի բաժանմունքը համագործակցելով Փարիզի Հյուսիսային կլինիկայի հետ (HPNP) այսօր համարվում է հանրապետության առաջատար ծառայություններից մեկը: «Բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից մենք երազում էինք թյումր բորդ իրականացնելու մասին: Բաց միայն վերջին ժամանակներս մեզ դա հաջողվեց», - նկատում է ուռուցքաբանական ծառայության հիմնադիր Գևորգ Աբգարյանը: Այսօր առանց երկմտելու կարելի է ասել, որ Հայաստանում, շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի, իրականացվում է իսկական՝ դասական թյումր բորդ՝ ինչպես եվրոպական ու արևմտյան երկրներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan