Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Պատերազմ Արցախում
Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք....

Հղիություն. ի՞նչ անել բարդություններից խուսափելու համար

Կնոջ՝ մայր դառնալու ձգտումը ոչ միայն գեղեցիկ է, այլև բնականոն: Հղիության վարումը գրագետ, որակավորված բժշկի կողմից առողջ փոքրիկ ունենալու գրավականներից է: Ի՞նչ անել և ի՞նչ չանել կնոջ կյանքի այդ գեղեցիկ ու բարդ շրջանում, ինչպե՞ս լուծել եղած խնդիրները և խուսափել նորերից: «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի հարցերին պատասխանում է «Սլավմեդ» Բժշկական կենտրոնի Մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը: 

Ինչպե՞ս պլանավորել հղիությունը, որպեսզի խնդիրները նվազագույն լինեն:

-Բնականաբար, առաջին հերթին ստուգել ընդհանուր առողջական վիճակը, եթե կան խնդիրներ, բուժել դրանք և նոր միայն ծրագրել հղիություն: Կարևոր է բացառել բոլոր վնասակար սովորությունները՝ ծխախոտը, խմիչքը և այլն, ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև ամուսնու ապրելակերպին:Շատ կարևոր է նաև, որ կինը հոգեբանական առումով պատրաստ լինի այդ նոր կարգավիճակին ու պատասխանատվությամբ մոտենա թե´ իր և թե´ փոքրիկի առողջությանը:

-Ինչպիսի բարդություններ կարող են առաջանալ հղիության ընթացքում և որն է բժշկի գործառույթը՝սկզբից մինչև վերջ առանց խնդիրների հղիության ընթացք ապահովելու հարցում:

- Բարդությունները բազմազան են, բոլորի մասին խոսել հնարավոր չէ: Յուրաքանչյուր իրավիճակը պահանջում է անհատական մոտեցում: Բարդություններ կարող են առաջանալ հղիության ցանկացած ժամկետում անգամ կնոջ մոտ, ով ցածր ռիսկային գոտում է գտնվում: Բժշկի խնդիրն է՝ ժամանակին հետևել և հնարավորինս կանխարգելել պոտենցիալ բարդությունները:
Կան ԱՆ-ի կողմից մշակված չափորոշիչներ, հետազոտություններ, որոնք պարտադիր են հղիության նորմալ ընթացքի ապահովման համար: Կարևոր է կնոջ ընդհանուր վիճակը պարբերաբար գնահատելը՝ քաշը, որովայնի շրջագիծը, արյան ճնշումը, որոշ լաբորատոր ցուցանիշներ: Հղիության ընթացքում երեք անգամ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն: Առաջինը ցուցված է 12 շաբաթական ժամկետում, երկրորդը՝ 18-20 շաբաթական, երրորդը՝ 34 շաբաթական ժամկետում: Առաջինի ժամանակ հաստատվում է հղիության ժամկետը, կատարվում են կարևոր սքրինինգային չափումներ, որոնց նպատակն է հնարավոր քրոմոսոմային շեղումների, կոպիտ արատների բացահայտումը կամ բացառումը: Երկրորդ հետազոտությունը՝ 18-20 շաբաթականում, երբ պտղի բոլոր օրգաններն արդեն ձևավորված են, անցկացվում է, արատների առկայությունը ստուգելու համար, շատ մանրամասն գնահատվում են բոլոր օրգաններ-համակարգերի վիճակը: Եվ վերջին ուլտրաձայնային հետազոտության ընթացքում արդեն ինֆորմացիա է հավաքվում՝ ծննդաբերության պրոցեսի կարգավորման համար՝ պտղի դիրքը, կշիռը, և այլն:
Հղիության բարդացված ընթացքի դեպքում հետազոտությունների ծավալը ընդլայնվում է: Անցկացվում է դոպլերոմետրիկ հետազոտություն, հատկապես այն կանանց, որոնց մոտ առկա է զարկերակային ճնշման բարձրացում, կան կասկածներ պտղի զարգացման ընթացքի հետ կապված: Դոպլերոմետրիան գնահատում է արյան շրջանառության առանձնահատկությունները մայր-ընկերք-պտուղ համակարգում, գնահատվում է արյան շրջանառության արագությունը արգանդային զարկերակներում, պորտալարի զարկերակներում և պտղի որոշ անոթներում:

-Հաճախ հղի կանանց խնդիրների խորացման պատճառը զուտ հոգեբանական է: Ինչպե՞ս եք աշխատում կանանց հետ հոգեբանական առումով:

-Հոգեբանական որոշակի նրբությունների տիրապետել պարտավոր է ցանկացած բժիշկ: Իսկ հղի կնոջ հոգեբանությունը առանձին կատեգորիա է: Բժիշկը, որը զբաղվում է հղիության վարումով, հետևում է հղիության ընթացքին, շատ կարևոր դեր ունի կնոջ հոգեվիճակի կայունության համար: Մեզ մոտ կանանց կոնսուլտացիային կից գործում է “Մայրերի դպրոց”, որտեղ կանանց ամեն ինչ մանրամասն բացատրում են, ինֆորմացիա են տալիս սպասվող ծննդաբերության մասին, զգուշացնում են, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, ինչից է պետք խուսափել:


-Ամենավիճելի թեմաներից մեկը սեռական հարաբերություններն են հղիության ընթացքում: 

-Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ոչ մի հակացուցում չկա հարաբերությունների հետ կապված: Առաջին եռամսյակում խորհուրդ է տրվում հարբերությունների ինտենսիվությունն ու հաճախականությունը մի քիչ փոքրացնել: Իհարկե, արդեն մեծ ժամկետներում պետք է զգուշորեն ընտրել դիրքերը: Պետք է խուսափել, եթե նկատվում են արյունային արտազատումներ: Իսկ եթե կինը բարձր ռիսկային խմբում է, այդ հարցը կարգավորվում է բուժող բժշկի հետ խորհրդատվության ընթացքում:

-Որն է Ձեր կենտրոնին դիմելու առավելությունը հղի կնոջ համար:

-Նախևառաջ՝ հմուտ մասնագետնի առկայությունը, մանկաբարձ-գինեկոլոգների երկարատև աշխատանքային փորձն ու նրանց սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ: Կարևոր է նաև կենտրոնի հագեվածությունը գերժամանակակից սարքավորումներով՝սկսած բոլոր ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումներից, վերջացրած ծննդալուծման ընթացքն ու փոքրիկի հետծննդյան խնամքը ապահովելու հնարավորություններով: Մեր կենտրոնում նաև հատուկ ուշադրություն է դարձվում պացիենտի կոմֆորտին: Ստեղծված են բոլոր պայմանները, որ ծննդաբերության պաշտպանվող կինն իրեն առավելագույնս պաշտպանված ու հանգիստ զգա:

-Կեսարյան հատո՞ւմ, թե բնական ճանապարհով ծննդաբերություն:

-Կեսարյան հատման ցուցումներ կարող են առաջանալ թե հղիության ընթացքում, թե հենց ծննդաբերության: Ցուցումները կարող են լինել բացարձակ՝ այսինքն երբ կինը առանց կեսարյան հատման չի կարողանա ծծնդալուծվել առողջ երեխայով, և կարող են լինել հարաբերական՝ երբ ծննդաբերությունը բնական ճանապարհով հնարավոր է, բայց բարձր ռիսկ է պարունակում կնոջ առողջության և նորածնի առողջության համար: Եթե կա ցուցում՝ իհարկե պետք է կատարվի կեսարյան հատում: Բայց, հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ համար նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսներ են, և եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, գերադասելի է բնական ճանապարհով ծննդաբերությունը:

-Կա կարծիք, որ կեսարյան հատումը նվազեցնում է նորից հղիանալու հավանականությունը:

-Ոչ, չբարդացած կեսարյան հատումը, մանավանդ ժամանակակից տեխնիկայի ու կիրառվող վիրահատանյութերի պարագայում, ոչ մի նման հետևանք չի թողնում: Հատկապես, որ մեր երկրում հիմնականում ունենում են 2-3 երեխա: Բայց, իհարկե, կեսարյան հատումը վիրահատություն է՝ իր բոլոր ռիսկերով, դրա համար ցանկալի է անել այն միայն խիստ բժշկական ցուցումներով: Խորհուրդ է տրվում չհղիանալ միջինը 1.5-2 տարի: Ի դեպ, նույնը խորհուրդ է տրվում բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում, որպեսզի կինը հնարավորինս երկար կրծքով կերակրի երեխային: Չնայած, մի պացիենտ եմ ունեցել, որ հղիացել էր կեսարյան հատումից երեք ամիս անց, ռիսկերը մի քիչ բարձր էին, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, երկրորդ բալիկը նույնպես ծնվեց կեսարյան հատումով:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ պահվածքը հետծննդաբերական շրջանում:

-Նորմալ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունից հետո ինչ-որ արտառոց խորհուրդներ չկան: Իհարկե, ռեժիմը մեղմ, սնունդը՝ լիարժեք-դյուրամարս, և ամենակարևորը՝ սկսել կրծքով կերակրել բալիկին: Այս կետի վրա մեզ մոտ առանձին ուշադրություն է դարձվում, քանի որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ միայն կրծքի կաթով, առանց հավելյալ արհեստական սննդի կերակրվող երեխաները մեծանում են ավելի առողջ, ավելի պաշտպանված: Մանավանդ սկզբից, երբ կինը նոր սկսում է կերակրել կաթով, առաջանում է խեժ, որի միջոցով շատ կարևոր պաշտպանիչ հակամարմիններ են փոխանցվում երեխային: Մեզ մոտ, ինչպես բոլոր ժամանակակից ծննդատներում, ընդունված է ծննդաբերությունից հետո անմիջապես կոնտակտ մոր հետ և համատեղ կեցություն:

-Ինչքա՞ն պետք է կերակրել կրծքի կաթով:

-Ինչքան երկար, այնքան լավ: Մեկ-մեկուկես տարի՝ հիանալի կլինի: Բոլոր նորածիններին հսկում է մանկական կոնսուլտացիան, և որքան կերակրել միայն կրծքով, երբ ավելացնել հավելյալ սնունդ՝ կարելի է խորհրդակցել բժշկի հետ: Մինչև վեց ամսեկան ցանկալի է չտալ ոչ մի հավելում, նույնիսկ ջուր:

-Վերջերս ոլորտին առնչվող ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը հղիության վաղաժամկետ ընդհատումներն են: Նաև օրենսդրական փոփոխություններ եղան: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը:

Հղիության վաղաժամկետ ընդհատման(աբորտների) պատճառները տարբեր են: Ենթադրենք՝ կինը եկել է առաջին ուլտրաձայնային հետազոտությանը, և հայտնաբերել ենք կյանքի հետ անհամատեղելի որևէ խնդիր, կամ պտղի մոտ զարգացման արատներ, օրինակ՝ անէնցիֆալիա (գլխուղեղի բացակայություն): Կնոջը բացատրում ենք իրավիճակը և նրա համաձայնությամբ կատարում ենք հղիության վաղաժամկետ ընդհատում: Ինչ վերաբերում է կնոջ ցանկությամբ աբորտներին՝ դրանք կատարվում են մինչև 12 շաբաթականը: Մինչև այդ ժամկետը՝ կինը դիմում է հիվանդանոց, դիմում գրում, նրան բացատրվում են հնարավոր հետևանքները, ռիսկերը և բարդությունները, մինչև իսկ հնարավոր տրագիկ հետևանքները, և առնվազն երեք օր է տրվում մտածելու համար: Եթե նա այնուամենայնիվ որոշում է աբորտ անել, երեք օր հետո կարող է դիմել բուժհաստատություն: Ներկայումս աբորտներն արվում են և՛ գործիքային եղանակով, և՛ դեղամիջոցների օգտագործմամբ:
12-րդ շաբաթից հետո աբորտներն արվում են միայն բժշկական կամ սոցիալական ցուցումներով:
Բժշկի վերաբերմունքը աբորտ երևույթի նկատմամբ միշտ բացասական է: Բացի սոցիալական և բարոյական հարցերից՝ աբորտը ցանկացած դեպքում լուրջ հարված է կնոջ առողջությանը: Հորմոնալ ստատուսի կտրուկ փոփոխությունը, ամեն տեսակ մեխանիկական վնասվածքների ռիսկը, դեղամիջոցների հետ կապված ռիսկերը (քանի որ գործածվում են բավական ագրեսիվ դեղամիջոցներ)... բարդացումների վտանգը մեծ է: Կարող են լինել բորբոքային բարդություններ, կարող է լինել արգանդի խոռոչի տրավմա, որոնք կբերեն անպտղության: Երբեմն վնասն այնպիսին է լինում, որ կնոջ կյանքը փրկելու համար հարկ է լինում ավելի ռադիկալ վիրահատություններ անել: Բայց, եթե անգամ ոչ մի բարդացում չլինի, յուրաքանչյուր աբորտը լուրջ փորձություն է կնոջ վերարտադրական ֆունկցիայի համար:
Աբորտի պրոֆիլակտիկան՝ անցանկալի հղիության կանխումը, գրագիտության հարց է: Տեխնոլոգիաները զարգացել են, կան հսկայական քանակությամբ հակաբեղմնավորիչներ, որոնք թույլ են տալիս ավելի հեշտ ու ժամանակին կանխել չպլանավորված հղիությունը:


«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan