Արցախի դիրքերից մեկում մահացած հայտնաբերված Կարենն ընտանիքի միակ որդին էր
Արցախի մարտական դիրքերից մեկում ապրիլի 25-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ հուլիսին:
Կարեն Ավետիսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմանում:
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կարեն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: