Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել պայքարել տուրիզմի դեմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ուելսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է գլխավորել համաշխարհային պայքարը տուրիզմի դեմ: Այս մասին նշում է «Business Insider»-ը:
«...մենք ցանկանում ենք առևտրային պայմանագրեր կնքել ամբողջ աշխարհում և արտահանել բրիտանական ապրանքներ ու ծառայություններ: Ցանկանում ենք աշխարհը մեր հետևից տանել տուրիզմի կանգարգելման հարցում», - հայտարարել է Մեյը:
Իրականում բրիտանացի վարչապետը ցանկացել է ասել «տերորիզմ» «տուրիզմի» փոխարեն:
Նշվում է, որ Մելը սեփական շփոթմունքին ուշադրություն չի դարձրել և շարունակել ելույթը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Zham.am