Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն ամենախոցելի երեխաներին պատվաստելու ուղղությամբ. հայտարարություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Աֆշան Խանի (Afshan Khan) հայտարարությունը Պատվաստումների համաշխարհային շաբաթվա կապակցությամբ:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարություններին ներդրումներ կատարել այնպիսի առողջապահական ծրագրերի մեջ, որոնք առաջնահերթություն են տալիս ամենախոցելի երեխաներին կենսական պատվաստումներ տրամադրելուն: Այդ թվում՝ հարկավոր է ուշադրություն դարձնել պատվաստումների նկատմամբ աճող բացասական վերաբերմունքի անհանգստացնող միտմանը»:

«Պատվաստումները հանրային առողջապահության ոլորտում ամենանշանակալի և ծախսերի տեսանկյունից մատչելի ձեռքբերումներից են: Պատվաստումները փրկում են երեխաների կյանքը և խոչընդոտում հիվանդությունների տարածմանը»:

«Պատվաստումների կայուն համընդհանուր բաշխումը հնարավոր է միայն լավ գործող առողջապահական համակարգերի առկայության պարագայում,-համակարգեր, որոնք հասնում են բոլորին, այդ թվում՝փոքրամասնություններին, աղքատության մեջ ապրող կամ վտարանդի երեխաներին: Բաշխումը պետք է մշտադիտարկվի, որպեսզի համապատասխան ծառայությունների հասանելիության խնդիրները և բացը արագորեն հայտնաբերվեն և լրացվեն:
Հավասարապես կարևոր է ապատեղեկատվությունը հաղթահարելու համար համապատասխան գիտելիքներով զինված ծնողներից և համայնքներից պահանջել պաշտպանել իրենց երեխաներին: Պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվությունը ծանր հետևանքներ ունի: Կառավարությունները պետք է լրջորեն հետևեն հանրային կարծիքին ու պատասխան քայլեր ձեռնարկեն ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև՝ բարձրաձայնեն պատվաստումների օգուտների մասին:

Կարմրուկի համաճարակն ու պատվաստումների՝ տեղ-տեղ անընդունելի ցածր մակարդակը ակնառու նախազգուշացումներ են, որ պլանային պատվաստումների համընդհանուր տարածումը պետք է առաջնահերթություն լինի կառավարությունների, համայնքների և ծնողների համար:

###

Իրավիճակը Հայաստանում՝

2002 թվականից Հայաստանի Հանրապետությունը համարվում է պոլիոմելիտից ազատ գոտի, իսկ 2007 թվականից երկրում կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Երկրում չեն արձանագրվում նաև դիֆտերիայի և փայտացման դեպքեր:

Առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ժամանակին իրականացրած ռազմավարության շնորհիվ երկրում պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է ավելի քան 95 տոկոս, որը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մի շարք այլ հիվանդություններ՝ կարմրախտ, կապույտ հազ և մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում Հեպատիտ B -ն:

Պատվաստումների և իմունիզացիայի ընդհանուր դաշինքի (ԳԱՎԻ) մասին՝

ԳԱՎԻ-ն ՀՀ կառավարությանն աջակցում է իմունականխարգելման ոլորտում արձանագրած ձեռքբերումների ու ցուցանիշների կայունությունն ապահովելու անցումային դրամաշնորհային ծրագրով, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի ֆինանսավորումը կդադարի 2018թ.-ին երկրի՝ ինքնաֆինանսավորման անցնելու արդյունքում:

Անցումային այս փուլում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է`
հանրության և հատկապես ծնողների շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը,
բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների բարելավմանը,
Հանրապետության ողջ տարածքում պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների առկայությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan