1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
ՀՀ Կառավարության այսօրվա նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը՝ Ուղիղ 96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ Հայը, վրացին և ադրբեջանցին... վթարի են ենթարկվել (լուսանկարներ) Ղարաբաղյան խնդիրը կլուծվի. Մեհրիբան Ալիևա Պուտինը Պետդումա է ուղարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը Վիգեն Սարգսյան․ «Ցանկացած երկրից զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում» (տեսանյութ) Վենեսուելայում հարձակման է ենթարկվել ՆԳՆ շենքն ու Գերագույն դատարանը ուղղաթիռից (տեսանյութ) Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. Երվանդ Բոզոյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանն ընտրության առջև է՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Կրեմլի մեսիջները ՀՀ Կառավարության այսօրվա նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը՝ Ուղիղ Ժաննա Լևինան բալետ պարելու և նրա արևահարման մասին (տեսանյութ) Սասնա Ծռերի դատարանի դահլիճը վերածվել է ցուցադրական հաշվեհարդարի վայրի Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել «Գազպրոմ Արմենիան» նորոգել է իր երկա­րամյա խոսնակ Շուշան Սարդարյանի և Արփինե Հովհաննիսյանի սենյակները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գոր­ծին Խաչատուրովից հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները կրկին դրվել են Արմեն Գևորգյանի վրա Ինչո՞ւ է ՌԴ-ն զինում Ադրբեջանին ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար Սերժ Սարգսյանը կրկին այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Հետախուզում է հայտարարվել Նոր Նորքում ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ Ես արտագաղթում եմ 96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ Հայը, վրացին և ադրբեջանցին... վթարի են ենթարկվել (լուսանկարներ) «Երկիր Ծիրանի»-ն «Սպայկա»-ի հարցով դիմում է ներկայացրել Հրդեհ Սյունիք գյուղում Սկանդալային Մառա Բաղդասարյանը բողոքել է Պուտինին Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը դադարեցրել է Աթեշյանի լիազորությունները Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում հույս է հայտնել, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի Միլիցա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 2-4 աստիճանով Հայաստանում արևային առաջին համակարգային կայանը կկառուցվի Ինչ են անում ՄԻՊ-ի ներկայացուցիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (տեսանյութ) Նատալյա Պոկլոնսկայան դելֆինների հետ լուսանկարներ է հրապարակել Ղրիմում (լուսանկարներ) Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի. Ավիգդոր Էսկինն Արցախում խոսել է ռուս գործչի հայտարարությունների մասին Ադրբեջանցի մարմնավաճառի «ինքնատիպ» գերեզմանաքարը (լուսանկար) Դա ինքնապաշտպանություն է. Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում Ղարաբաղյան խնդիրը կլուծվի. Մեհրիբան Ալիևա ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել ԶԳՈւՇԱՑՈւՄ. Հայաստանում նոր վիրուս է հայտնվել Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակն ունի հաստատված 8 կորուստ․ Վիգեն Սարգսյան Պուտինը Պետդումա է ուղարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը Ինչպես դիմակայել ամռան շոգին Վիգեն Սարգսյան․ «Ցանկացած երկրից զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում» (տեսանյութ) Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով Լարված իրավիճակ դատարանում. Սասնա ծռերին ուժով հեռացնում են Հայերն օգնում են միմյանց գոյատևել. պրոտոիրեյ Անդրեյ Տկաչյով Մշակվում են ՀՀ Տավուշի մարզի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ Վենեսուելայում հարձակման է ենթարկվել ՆԳՆ շենքն ու Գերագույն դատարանը ուղղաթիռից (տեսանյութ) Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) Մանե Թանդիլյանը և Վահե Էնֆիաջյանը իրենց հարցերով տեղ-տեղ փչացնում էին Խոսրով Մելիքիչի տրամադրությունը Հողային աճուրդներ. Հայաստանից արտագաղթածները կզրկվեն սեփական հողից Եզակի պատմություններ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ի գլ­խավոր հաշվապահը տեղավորվել է ՊԵԿ-ում և ինչ-որ ակտիվ դերակատարում է ստանձնել 3 առանձնատուն, 4 հողամաս, 5 մեքենա. եկամուտը՝ աշխատավարձն է. ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և երկողմանի փակել ավտոճանապարը. կան տուժածներ Սփյուռքի նախարարությունում ամեն տարի առաջանում է չբաշխված տարեգրքերի մեծ բանակ Հրազդանի քաղաքապետը սիրում է աշխատել հորաքույր-մորաքույրների որդիների հետ Հրդեհ Հին Էրիվան պանդոկում (ֆոտոշարք) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մահացել է Հասմիկ Գաբրիելյանը Կրիտիկական տրամադրությունը կծնի կրիտիկական զանգված․ Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ) Կատարելագործվում են ճառագայթային, քիմիական և կենսաբանական դեպքերին արձագանքման ՀՀ ԱԻՆ կարողությունները Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ (լուսանկարներ) Կցանկանայի հիշեցնել ադրբեջանցի մեր գործընկերներին, այսպես կոչված, Սարսանգի շատ խորհրդանշական զեկույցի մասին. Արփինե Հովհաննիսյան Ուշադրություն. հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն Կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին. Արա Բաբլոյան Հունիսի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա Տրվել է «Գրքի բանկ» ծրագրի 2017 թվականի մեկնարկը Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել (լուսանկար) Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. Երվանդ Բոզոյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել Հրդեհ «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակայքում Երեկ տեղացած կարկտի քաշը կազմել է 300 գրամ (լուսանկար) Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում Թուրք երեխայի պարը գրավել է համացանցը (տեսանյութ) 2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն (տեսանյութ) Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից «Ինչու՞ Ադրբեջանը չի «վերադարձնում իր հողերը»». Պրոխանով Վաշինգթոնը մեղադրում է Ասադին քիմիական հարձակման նախապատրաստվելու մեջ (տեսանյութ) Գաղտնալսող սարք՝ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում Ով է եղել և ինչով է հայտնի Գյումրիում աղմկահարույց կրակոցի հեղինակը Իսպանիայում ամպերը երկնքում երկրագնդի պատկեր են ստեղծել (տեսանյութ) Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ. անբավարար է ստացել 27 տոկոսը

Փիրուզյան ԲԿ.Սրտաբանական կենտրոն անհատական մոտեցմամբ

Մուրացան ՀՀ-ի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, ԱՄՆ դեսպանատան բժիշկ Արմեն Փիրուզյանի հետ հանդիպեցինք իր հիմնադրած Փիրուզյան բժշկական կենտրոնի գրասենյակում։ Գրասենյակը փոքր է, կոկիկ կահավորմամբ, մեծ տեղ զբաղեցնող գրասեղանով և պատերին ժամանակակից արվեստի նմուշներով։ «Մեր սպասասրահի, միջանցքի պատերին էլ ամբողջությամբ նկարներ են փակցված, - ժպտալով նշում է Փիրուզյանը, - աննկարագրելի զգացումներ ես ունենում, երբ տեսնում ես, որ ծանր հիվանդությամբ մարդը եկել է և հիացած նայում է ինչ-որ գործի, ժպտում է, ծիծաղում է... Արվեստն առողջության համար կարևոր նախապայման է»։

Բժշկական կենտրոնը զբաղվում է սրտաբանական և թերապևտիկ հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշմամբ և բուժմամբ։ Ճիշտ է կենտրոնը՝ նորաստեղծ է. գործում է 2014 թվականից, բայց իր տեսակի մեջ յուրահատուկ է։ Փիրուզյանը անթաքույց հպարտությամբ պատմում է. «Մեր նպատակը հանգիստ, քաղաքակիրթ, փոքր կենտրոն ստեղծելն էր, որտեղ հիվանդը ժամերով չի կանգնի հերթերում, չի վազվզի մի տեղից մյուսը, ֆինանսական խնդիրների պատճառով չի դադարեցնի բուժումը։ Կենտրոնը որակյալ մասնագետների և տեխնիկական հագեցվածության շնորհիվ դիմողի վիճակին ճիշտ ախտորոշում է տալիս և հետագա բուժումը պատշաճ կազմակերպում»: Բժիշկ Փիրուզյանի խոսքով՝ կենտրոնն իր ազգանվամբ կոչելը չէ միայն, որ հաջողության հիմք դարձավ, այլ առաջին հերթին մարդիկ գալիս են կենտրոն, որովհետև անձնակազմի նվիրվածությունը, հետևողականությունն ու պրոֆեսիոնալիզմն են տեսնում:


Արմեն Փիրուզյանի հետ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցեց բժշկական կենտրոնի աշխատանքների, Հայաստանում բժշկության զարգացման տենդենցների, սիրտ-անոթային հիվանդությունների մտահոգիչ աճի և բուժման արդյունավետ եղանակների շուրջ։

- Պարոն Փիրուզյան, պատկերացնենք՝ ես հիվանդ եմ, ունեմ բարձր ճնշում, դիմում եմ Փիրուզյան բժշկական կենտրոն։ Ինչպիսի՞ն է բուժման ընթացակարգն այստեղ։

Ժամանակակից բժշկության մեջ հիվանդություն բուժելը շատ դեպքերում ամենաբարդ խնդիրը չէ։ Մեր կենտրոնի գլխավոր նպատակներից մեկը նախ հիվանդությունները ճիշտ ախտորոշելն է, իսկ դա ավելի բարդ է։ Ըստ իս՝ լավ բժշկի արվեստը հենց նրանում է, որ նա կարողանա յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցույց տալ ու ճշգրիտ ախտորոշի խնդիրը: Ես հաճախ եմ ասում, որ բժշկությունը բարդ փազլի պես է՝ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված։ Պետք է հաշվի առնել հիվանդի առողջական վիճակի ողջ պատկերը՝ ճիշտ ախտորոշման համար։
Ի դեպ, մեր կենտրոնում և ախտորոշման և բուժման ողջ գործընթացը հիմնված է ժամանակակից արևմտյան, ապացուցողական բժշկության սկզբունքների վրա: Մեր կենտրոնում աշխատող սրտաբանները(Ավետիսյան Նունե, Արուս Ասլանյան) և բժիշկ-ռադիոլոգները (Խոնդկարյան Կարինե, Հովհաննիսյան Անուշ) լավագույն մասնագետներից են, ովքեր մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները եվրոպական ու ամերիկյան առաջատար բուժհաստատություններում:

- Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի կենտրոնը:

Կենտրոնում կատարվում են այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ամբուլատոր սրտաբանության համար: Կենտրոնում կան էխոսրտագրության և էլեկտրասրտագրության ժամանակակից և ֆունկցիոնալ սարքավորումներ, տրեդմիլ հետազոտություն՝ ֆիզիկական լարվածության ժամանակ իշեմիան գնահատելու համար, հոլտեր հետազոտություն՝ ռիթմի խանգարումների համար, դոպլեր և դուպլեքս հետազոտություններ՝ անոթներում արյան հոսքի արագությունը, անոթների պատերի վիճակը գնահատելու համար։

- Պացիենտի ախտորոշումն արդեն կա, ո՞րն է հաջորդ քայլը։

Ախտորոշումից առաջ և հետո ամենակարևորը բժշկի և հիվանդի միջև փոխվստահության ձեռքբերումն է։ Հիվանդը պետք է հասկանա, որ ինքը ճիշտ և ապահով տեղում է, բարձրակարգ մասնագետների մոտ է, որպեսզի ստիպված չլինի ախտորոշման հաստատման համար մի քանի կենտրոնի ևս դիմել։ Թեև մենք ունենք մի սկզբունք՝ անպայման հիվանդին տալիս ենք իր բոլոր թղթերը, հիվանդության պատմությունը, որպեսզի նա ազատ լինի իր ընտրության մեջ՝ դիմելու այն կենտրոնին, որին ինքն է ցանկանում. թողնում ենք իր ազատ կամքին և հարմարությանը։
Ճիշտ ախտորոշելուց հետո մեր հաջորդ քայլը հիվանդին բուժում նշանակելն է, ինչի ընթացքում կարևոր է, որ նա հետևի բոլոր նշանակումներին, պարբերաբար գա կենտրոն՝ ստուգումների համար։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, դադարել խմել դեղերը։ Բացի այդ, չի կարելի առանց բժշկի նշանակման դեղատնից դեղեր գնել և սկսել օգտագործել։ Կապ չունի, թե այդ դեղն ինչպես է ազդել հարևանիդ, ընկերոջդ, ծանոթիդ վրա։ Յուրաքանչյուր մարդու հիվանդությունն ուրույն ընթացք է ունենում։

- Բժշկությունն այսօր թանկարժեք ծառայություն է, մատչելի ՞ են արդյոք Ձեր կենտրոնի ծառայությունները։

Մեր կենտրոնում գները էապես չեն տարբերվում նմանատիպ այլ կլինիկաների գներից: Իսկ կենտրոնին կից գործում է «Մուրասանուս» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցողները կարող են անվճար օգտվել մեր կենտրոնի բոլոր ծառայություններից: Այնպես որ, մենք տալիս ենք հնարավորություն յուրաքանչյուրին՝ գալ, ստուգվել, բուժվել, լինել մշտական հսկողության տակ: Հայաստանում դեռևս հիվանդությունների կանխարգելման մշակույթը ձևավորված չէ։ Պետությունը հսկայական գումարներ է ծախսում պետպատվերի շրջանակներում հիվանությունների բարդությունների բուժման ու վիրահատությունների վրա, այնինչ կարելի է ժամանակին ռիսկերը գնահատելով՝ կանխարգելել հիվանդության խորացումը։ Ու մենք նաև այս մշակույթը զարգացնելու խնդիրն ենք դրել: Կարևոր է, որ պացիենտը ոչ թե մեկ անգամ ստուգվի ու հաջորդ անգամ այցելի բժշկին միայն տարիներ անց, երբ լուրջ խնդիրներ կան, այլ եթե նա առողջական խնդիր ունի, լինի մշտական կապի մեջ իր բժշկի հետ, հետևի ցուցումներին ու ապրի լիարժեք կյանքով՝ խուսափելով բարդացումներից: Սա իհարկե նաև կօգնի խուսափել ֆինանսական մեծ ծախսերից:

- Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են։ Որո՞նք են հիմնական հիվանդությունները, դրանց պատճառները։ Եվ ինչպե՞ս կարելի է դրանք կանխել և բուժել։

Նախ նշեմ, որ շատ կարևոր է սիրտ-անոթային ռիսկը ստուգել յուրաքանչյուր հիվանդության պարագայում: Եվ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ գոնե 5 տարին մեկ պետք է անպայման այցելի սրտաբանին: Գաղտնիք չեմ ասի, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը ամենաբարձրն է: Հայաստանում մեծ տարածում ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը, ռիթմի խանգարումները։ Հիվանդության ռիսկերը լինում են երկու տեսակի՝ ռիսկեր, որոնց վրա մենք կարող ենք ազդել, և որոնց վրա չենք կարող։ Մարդու սեռի, ժառանգականության վրա բժիշկն ազդել չի կարող։ Սակայն ավելորդ քաշի, խոլեստերինի մակարդակի, շաքարային դիաբետի, ծխելու վրա բժիշկն ազդել կարող է։ Պետք է խոսել հիվանդի հետ: Կարևոր է, որ նա գիտակցի՝ եթե օրական երկու տուփի փոխարեն կես տուփ ծխախոտ է ծխում, գուցե խուսափի ուռուցքային հիվանդություն ունենալուց, բայց սիրտ-անոթային հիվանդությունների համար ծխախոտի քանակը, խեժի խտությունը էական նշանակություն չունեն. յուրաքանչյուր գլանակ վտանգավոր է: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել, քան թե տարիներ անց լուծել բարդացած խնդիրները։
Մենք մտահոգիչ վիճակագրություն ունենք, ըստ որի՝ Հայաստանում հիպերտոնիկ հիվանդությամբ ախտորոշվածների միայն 9%-ի զարկերակային ճնշումն է գտնվում ադեկվատ հսկողության ներքո։ Պետք է գիտակցել, որ սիրտ-անոթային հիվանդությունները կուրսային ռեժիմով չեն բուժվում։ Բժշկի նշանակած դեղերը պետք է ընդունել հետևողականորեն, տևական ու շատ դեպքերում նույնիսկ մշտական։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքին:

Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Ինձ համար բժշկությունից գեղեցիկ արվեստ չկա։ Եվ պարզ ճշմարտություն է, որ աշխատանքը պետք է հաճույքով անես, պետք է հաճույք ստանաս քո դրած ճիշտ ախտորոշումից, բուժվող հիվանդի լավ արդյունքներից, նրա նախկին և ներկա լաբորատոր տվյալների տարբերությունից։ Հենց այդ պատճառով էլ մեր կենտրոնը բիզնես ուղղվածություն չունի. մեր նպատակը չէ շատ հիվանդներ ունենալը, մեր նպատակն է շատ հիվանդություններ բուժելը։Պետք է ուրախանաս, երբ տարեց մարդիկ կենտրոնից դուրս գալով՝ ապրելու նոր հույս են ձեռք բերում, երբ մարդկանց կենսակերպի վրա դրական ներազդեցություն ես ունենում, երբ մարդու մեջ մարդու առողջ, գեղեցիկ և լավ տեսակն ես սիրում ու քաջալերում։


Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

website by Sargssyan