Լիքը արդարացումներ կարելի է գտնել, երբ պատասխանատվության, պայքարելու ու նվաճելու ցանկություն չկա
Ես հասկանում եմ, որ ողբը ահագին ձեռնտու բան է.ոչ մի պատասխանատվություն չի պահանջում։
Բայց ինձ համար ապրիլի 24_ի կարևորությունը ոչ միանշանակ է, քանի դեռ այն չի խորհրդանշում մեր սխալներից դասեր քաղելու, պարտվողի ու զոհի կերպարը հաղթահարելու անհրաժեշտությունը։ Մեր խնդիրների պատճառն այն չի, որ թուրքերը վատն են, արյունարբու են ու նմանատիպ լիքը ածականներ։
Հարցն այն է, թե ինչքանով ենք մենք կարողանում պայքարել հանուն նրա, ինչ որ մերն է ու գնահատել ինչ ունենք։Գոռում ենք, որ վատ թուրքերը խլել մեր հայրենիքը ու փախնում Հայաստանից։
Գոռում ենք, որ որ այս իշխանությունները ոչնչացնում են այս պետության հիմքերը, հետո 10000 դրամի դիմաց գլուխ խոնարհվում ու ընտրությունները հեշտ ու հանգիստ անցնում են։ Ցավն այն է, որ ես կասկածներ ունեմ, որ դարասկզբին հայերը ավելի ապատիկ էին, քան հիմա։ Կասեք պետականություն չունեինք ու տենց բաներ...իսկ հիմա գիտե՞նք անկախության կարևորությունը, փորձում ենք լուրջ պետություն ստեղծել, որի հետ հաշվի կուզենամ նստեն։ Լիքը արդարացումներ կարելի է գտնել, երբ պատասխանատվության, պայքարելու ու նվաճելու ցանկություն չկա։