ՀՀ և ՌԴ քաղաքացին վնասազերծել է պահակներին և փախել գերությունից Կոլումբիայում
Կոլումբիացի գրոհայինների մոտ գերության մեջ հայտնված Արսեն (Լևոն) Ոսկանյանը փախուստի է դիմել: Նա հարձակվել է վերահսկիչների վրա, վերցրել զենքը և Կոլումբիայի Ազգային ազատագրական բանակի 5 անդամի վիրավորելով փախել անտառ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համաձայն ԱԱԲ-ի հաղորդման, պատահարը տեղի է ունեցել նախորդ չորեքշաբթի Չոկո կոլումբիական վարչատարածքում, բայց հրաձգության մասին տեղեկատվությունը հրապարակվել է նախօրեին:
Նշվում է, որ հրաձգության ժամանակ վիրավորվել է նաև Արսեն Ոսկանյանը:
Արսեն (Լևոն) Ոսկանյանը, որը Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի է, առևանգվել է գրոհայինների կողմից 2016 թ. նոյեմբերին, երբ Կոլումբիայի ջունգլիներում թունավոր գորտեր էր որսում: 2017 թ. հունվարին կոլումբիական Tiempo պարբերականը հաղորդեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի և ՌԴ քաղաքացին ազատվել է գերությունից:
Zham.am