Ֆրանսիայում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. Մակրոնն ու Լե Պենը կպայքարեն երկրորդ փուլում
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորել է Էմանուել Մակրոնին հաղթանակի կապակցությամբ և նրան տոկունություն մաղթեց նախագահական հետագա ընտրարշավում: Չնայած, նրա ու Մարին Լե Պենի գրանցած արդյունքներում տարբերությունը մեծ չէ:
Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներում, «Առաջ» շարժման թեկնածուն հավաքել է ձայների 23,75 տոկոսը, Մարին Լե Պենի «Ազգային ճակատը»՝ 21,53: Հաղթանակը տոնում են երկուսը, բայց հիմնական պայքարը դեռ առջևում է: Ֆրանսիայի նախագահը կորոշվի երկրորդ փուլով:
«Միայն առաջ, - կոչ է անում Էմանուել Մակրոնը: - Միայն մեկ տարում մենք փոխեցինք ֆրանսիական քաղաքականության դեմքը: Ես նոր դեմքեր ու տաղանդներ կգտնեմ, հնացած քաղաքական համակարգը վերափոխելու համար, եթե նախագահ ընտրվեմ»:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում` քիչ անց:
Zham.am