Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից
Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սերգեյ Սմբատյանը՝ հրապարակելով նաև Սերժ Թանկյանի մասնակցությամբ տեսանյութ։