Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի որոշ քաղաքացիների համար հեշտացնել վիզային ռեժիմը
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անցնել Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզային ռեժիմի դյուրացման ճանապարհով։
«Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին՝ վիզային խնդիրը բարձրացվել է։ Եվ մենք ևս մեկ անգամ հաստատեցինք ռուսական կողմի պատրաստակամությունը՝ գնալ վիզային ռեժիմի հեշտացման ճանապարհով ծառայողական անձնագրեր ունեցողների, խոշոր բիզնեսի համար․ առաջին հերթին այն բիզնեսի, որն աշխատում է հենց Ռուսաստանի հետ», - ասել է Մեշկովը։
Նշենք, որ Ռուսաստանը վիզային ռեժիմ էր մտցրել Թուրքիայի քաղաքացիների համար հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ 2015 թվականի նոյեմբերին։ Պատասխան վիզային սահմանափակումներ Թուրքիան չի կիրառել։
Zham.am