Ո՞վ է Գյումրիում սպանել ռուս զինծառայողին
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալված կա։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Յալպաև Սերգեյի դին։Սպանության հետ առնչության կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ջ. Ա.-ն:
Zham.am