«Ելքը» բռնել է Գեղամյանի ճամփան
«Ելքը» բռնել է Գեղամյանի ճամփան և փորձում է Գեղամյանից առաջ անցնել։ Եվ այնքան հեռուն են գնացել, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելով հայ ժողովրդին հեռուստաեթերով ոչ ավել ոչ պակաս՝ համբալ են անվանում։ Բա․․․շուտ մոռացան էլի, որ էտ «համբալներով» դեպուտատ դարձան։
Չիմացողների համար ասեմ, որ Ալեն Սիմոնյանը, որ էսքան տարի ում ձեռի տակ ասես չի աշխատել, հիմա էլ «ընդդիմադիր» է դարձել, երեկ Պետրոսի մոտ պաշտպանելով ՀՀԿ-ին և իր քվեները, ասել է, որ «համբալ ժողովուրդը» գնացել ու փողով ընտրել է Հանրապետականին։ Այսինքն մեծ հաշվով արդար ընտրություններ են եղել, կեղծիքներ չեն եղել, ՀՀԿ-ն էլ «արդար ճանապարհով» մեծամասնություն է վերցրել։ Դե եթե ժողովուրդը «համբալ» է և ընտրում է միայն փողով, ՀՀԿ-ն էլ, էդքան փող ու ռեսուրս ունենալով էլ ավելի «համբալ» պիտի լիներ, որ չօգտվեր դրանից։
Ես ուղղակի մի բան չեմ հասկանում․ եթե էտ ժողովուրդը «համբալ» է, բա ի՞նչ հույսով եք գնում ավագանու ընտրություններին մասնակցելու։ Քաղաքական պայքարն ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի, եթե ժողովուրդն այդպիսին է, ամենինչն էլ փողն է որոշում։ Թե՞, ժողովրդին վիրավորելով հույս ունեն ձայներ բերել։
Դե, իհարկե, ոչ։ Քաղաքական պայքար այստեղ գոյություն չունի։ Սերժ Սարգսյանին ուղղակի խորհրդարանում և ավագանիում այսպիսի մի ուժ է պետք, որ «ընդդիմադիր» դիրքերից լեգիտիմացնի իր իշխանությունը։
Այսպես որ շարունակվի, հաջորդ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին ՀՀԿ-ի համամասնական ցուցակում էլ կտեսնենք։ Ինչի չէ՞ որ։ Մեկ է՝ «ժողովուրդը համբալ ա»։
Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից