Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Գալիս է ազգայնականների ժամանակը

Առավոտը գրում է․

Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո, բայց հետեւելով մեր երկրի եւ աշխարհի զարգացումներին, կարելի է կանխատեսել հետեւյալը. եթե հայտնվի լուրջ ազգայնական ուժ, ապա այն կստանա շատ լայն աջակցություն, եւ դրա դեմ անզոր կլինեն փողը, ճնշումները եւ կեղծիքները: Գուցե դա լինի խիստ մոդիֆիկացված Դաշնակցությունը, գուցե ձեւավորվի նոր շարժում, բայց , կարծես թե, այդ ճանապարհն է երեում:

Անձամբ ինձ այդ ճանապարհը դուր չի գալիս՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե մանր եւ միջին սեփականատերեը՝ մարդիկ, որոնք հարուստ չեն, բայց կարողանում են «գլուխները պահել», կարողանան ինքնակազմակերպվել եւ ձեւավորել իշխանություն, որը կարտահայտնի իր շահերը: Այդ խավն է ազատական գաղափարախոսության հիմքը, ոչ թե մերօրյա ֆեոդալները՝ աղքատիկ ներաշխարհով եւ նույնքան աղքատիկ բառապաշարով: Օլիգարխներին խաղի կանոններ պետք չեն, նրանց պետք են արտոնություններ, անվերահսկելիություն եւ «անթափանցություն»: Բայց իրապես ազատական կարգեր հաստատելու համար պետք են (մի զարմացեք) շատ խիստ, նույնիսկ կասեի՝ դաժան բարոյական, գուցե կրոնական սահմանափակումներ: «Թասիբով», «ջիգյարով» եւ «մաղարիչով» կապիտալիզմ չես կառուցի, այն հնարավոր է կառուցել արժանապատվությամբ, ինքնազսպմամբ եւ բծախնդիր պարկեշտությամբ: Քանի դեռ մեր հասարակությունն այս արժեքները չի դավանում, միջին խավ չի ձեւավորվում: Ոչ էլ իսկական շուկայական հարաբերություններ: Այնուամենայնիվ, պետությունն ու հասարակությունը արդիականացման կարիք ունեն:

Ստալինի, Հիթլերի կամ Պինոչետի տարբերակը Հայաստանում չի անցնի՝ ռեսուսրներ չկան: Ուրեմն պետք կլինեն ինչ-որ գաղափարներ, եթե ուզում ենք՝ մոլորություններ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի: Դրանք, ենթադրում եմ, կլինեն ազգայնական գաղափարները: Մի քանի օլիգարխ, մի քանի տոկոս միջին խավ եւ ավելի քան 90 տոկոս լյումպեններ ունեցող հասրակությանը անհնաժեշտ են պատրանքներ, որոնց հետեւից այդ ճնշող մեծամասնությունը կգնա: Առայժմ այդ «արժանահավատ պատրանքները» չկան: Հակառակ դեպքում մեծամասնությունը չէր գնա 10 հազարանոցների հետեւից: Վաղը դրանք կերեւան: Նկատի ունեմ մոտակա 10-20 տարում: Այդ պատրանքները կարող են հանել պետությունը ճահճացած վիճակից: Իհարկե, դրանք նաեւ շատ վտանգավոր են: Բայց ուրիշ ճանապարհ առայժմ չեմ տեսնում:

Առավոտ թերթի գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan