Ինչպե՞ս այլընտրանքային կրթությունը դարձնել հասանելի․ միացի՛ր քննարկմանը՝ այսօր
«Կրթական քաղաքացիական նախաձեռնություն»-ն այսօր կազմակերպել է հանդիպում «Ինչպե՞ս այլընտրանքային կրթությունը դարձնել հասանելի» թեմայով, որին կարող է միանալ յուրաքանչյուրը, ով մտահոգ է կրթության խնդիրներով։
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«ԵԹԵ հետաքրքված ես այլընտրանքային ուսուցման մեթոդներով կամ դպրոցներով, ԿՈՂՄ ԵՍ կրթական մեթոդների բազմազանությանն ու ծրագրերի ճկունությանը, ԴԵՄ ԵՍ հանրակրթական դպրոցներում քարացած, ստանդարտ մոտեցումներին, և ՈՒԶՈՒՄ ԵՍ, ՊԱՏՐԱՍՏ ԵՍ մի քիչ ժամանակ ու էներգիա ներդնել՝ ինչ-որ կերպ ազդելու համար Հայաստանում կրթական պրոցեսների վրա, ԱՐԻ՛ այս հանդիպմանը:
Հանդիպում ենք ոչ միայն ծանոթանալու, մտքերի ու մոտեցումների փոխանակման, այլև առարկայական առաջարկություններ ներկայացնելու և նախնական քայլերը ուրվագծելու համար:
Հանդիպում ենք շաբաթ օրը 18:00-ին, «Հոդված 3» ակումբում»:
Մանրամասները՝ այստեղ։
Zham.am