Ծառը պտղից է ճանանչվում ՝ մարդը գործերից
«Սա ուղղակի հրաշք է։ Չէի հավատում մինչև անձամբ չհամոզվեցի, կոնքազդրային հոդի վիրահատության երկրորդ օրը սկսեցի քայլել։ Այսօր արդեն ազատ քայլում եմ և երջանիկ եմ»,- ասաց 23-ամյա Ն․ Գ․-ն (աղջկա ցանկությամբ ինքնությունը չենք բացահայտում)։ Իսկ հրաշքը կատարվել էր «Նարիրի» բժշկական կենտրոնի միջազգային չափանիշներին համապատասխան Կոկսա - Նարիրի կլինիկայում, որը իր մեկ տարվա պատմության ընթացքում արդեն հասցրել է լիարժեք կյանքի վերադարձնել բազմաթիվ մարդկանց ։
Եթե հրաշքները հեքիաթներում իրականություն են դառնում կախարդական փայտիկի միջոցով , ապա կյանքում հոգատար մարդու սիրող ձեռք է անժհրաժեշտ ։ Ֆիննական ճանաչված «Կոկսա» կլինիկայի մուտքը Հայաստան իրականություն դարձավ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախքին նախարար, առողջապահության мэтр Հարություն Քուշկյանի շնորհիվ։
Ընդհանրապես Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման ընթացքում կարմիր ժապավենով անցնում է Հարություն Քուշկյանի անունը, ով սկզբում ճանաչված էր , որպես վիրաբույժ այնուհետև «Էրեբունի», հետո՝ «Նաիրի» բժշկական կենտրոնների սեփականատեր։
Սակայն առողջապահության համակարգում անգնահատելի է նրա դերը 1988-ի երկրաշարժի և Ղարաբաղի ազատագրական պատերազմի ժամանակ ։ Հայաստանի համար այս ծանր ժամանակահատվածում Հարություն Քուշկյանը հաստատեց լուրջ կապեր արտերկրի ճանաչված բժշկական կենտրոնների հետ ՝ Հայաստան հրավիրելով լավագույն մասնագետների, որոնք համատեղ ջանքերով հիմնեցին և զարգացրին առոջապահության բազմաթիվ ուղություններ, որոնք այսօր աշխատում են որպես առանձին կլինիկաներ ։
Ի դեպ, բժիշկ ղեկավարի և մարդու նրա բարձր հատկանիշները արտահայտվեցին նաև 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ՝ բժշկական իր անձնակազմի հետ նա անձամբ Ղարաբաղում վիրավորների կողքին էր։ Սա լավագույնս արտահայտում է Հարություն Քուշկյանի հայրենասիրութունը և մարդկային բարձր արժեքները ։
Ընդհանրապես, երբ մարդը իր բնույթով ստեղծագործ է և պտղաբեր միշտ իր բարի հետքն է թողնում ։ Այսօր, երբ Հայաստանի մարզերը ունեն ժամանակակից բժշկական կենտրոններ հագեցված արդի սարքավորումներով , շտապ օգնության ծառայությունը արդիականացվել է թե՛ տեխնիկապես, թե՛ բուժաշխատողների համազգեստով այդ ամենը իրականացվել է երբ ՀՀ առոջապահության նախարար է եղել Հարություն Քուշկյանը ։
Ի դեպ այդ տարիների ընթացքում ձեռքբերումների շարքը՝ սկսած ծննդօգնությունում ստվերի վերացումից, վերջացրած ներհամակարգային խնդիրներից բազմաթիվ էին ։ Կարճ ժամանակահատվածում զարգացավ նաև ԼՂՀ-ի առողջապահության համակարգը , քանի որ նախարարության ղեկը ստանձնել էր առողջապահության հրաշագործը։
Կոկսա – Նաիրիում բժշկված 23-ամյա աղջկա հետ զրույցը առիթ դարձավ լավագույն վիրաբույժի և ղեկավարի, առողջապահության հսկայի աշխատանքային գործընթացի մի հատվածի քրոնիկայի համար ։ Էքսկուրս, որի ընթացքում ևս մեկ անգամ համոզմում ես, որ յուրաքանչյուր երեխա իր ծնողի պտուղն է, յուրաքանչյուն ընտանիք ՝ ընտանիքի հոր նմանակը, իսկ յուրաքանչյուր հիմնարկ իր ղեկավարի արտացոլանքն է։ Եվ եթե ծառը պտղից է ճանաչվում, ապա մարդը գործերով։
Ժասմեն Վիլյան