Հայտնի է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման օրը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին, այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հղելով սեփական աղբյուրներին դիվանագիտական շրջանակներում:
Համաձայն լրատվական գործակալության աղբյուրներին, Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
ՀՀ ԱԳՆ այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատել, նշելով, որ հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում այդ մասին պաշտոնապես կհայտարարվի:
Zham.am