«Ազգ -բանակ» կոչվածը թե՛ անբնական է, թե՛ անհեթեթ
Մեզ ոչ թե «Ազգ-Բանակ» կարգախոսներ և գովազդային վահանակներ են պետք այլ երկրի պաշտպանական խնդիրները լուծելու ընդունակ բանակ ու ինչքան դա սուս ու փուս արվի էդքան լավ:
Լսած կաք, որ Ամերիկան ասի ինքը ազգ -բանակ է, բայց ում գլխին ուզում է թամագավկով խփում է:Իհարկե էս վերջին պահը մի քիչ չափազանացրեցի, բայց դա կարևոր չի : 1991 -ին պետական գործիչներ կային, որ ասում էին «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» արդյունքում թուրքերը արխայինացան ու ամիսներ անց Լաչինի մարդասիրական միջանցքը բաց էր:ճճճ
«Ազգ -բանակ» կոչվածը թե՛ անբնական է, թե՛ անհեթեթ: Նույն է թե լինի «Ազգ -ոստիկանություն», «ազգ- հրշեջ ծառայություն»: Ի դեպ երեկ Ուրցաձորի մոտերքը մի հրդեհ եմ հանգցրել, երբ տեսնելով ճանապարհային հրդեհը տեղյակ պահեցի 911-ին և սլացա իմ գործերով, իսկ քիչ հետո ինքը ինձ զանգեց շնորհակալություն հայտնեց և տեղեկացրեց, որ հրդեհը մարել են թե չէ գազի խողովակն էր պայթելու:Հիմա ինձ զգում եմ «մի զարկը» «ազգ հրշեջ ծառայության» :
Բայց եթե շատ ենք ուզում «ազգ-բանակ» ապա իշխանության ուզուրպատորները դրանից պետք է քիչ խոսեն, քանի որ իրենց նկատմամբ ունեցած մեղմ ասած ոչ բարյացակամ վերաբերմունքը ինքնստինքյան պրոյեկտվում է թե ազգի և թե բանակի վրա:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից