«The Independent». Ֆուտբոլը կօգնի արցախցիներին դուրս գալ շրջափակումից
Հույսն անգին արժեք է դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետության համար, և դա շատ լավ հայտնի է Արցախի Ֆուտբոլային Ասոցիացիային, գրում է «The Independent» թերթի Արցախ այցելած թղթակից Ռոբերտ Օ՟Քոները:
«Արցախի Ֆուտբոլային Ասոցիացիան երկարատև գործընթաց է սկսել ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվելու ուղղությամբ, և դրա նախագահ Սամվել Կարապետյանը վստահ են, որ մի օր Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթին և Եվրոպայի Մրցարշավում», - գրում է բրիտանացի լրագրողը:
Հոդվածում նշվում է, որ վերջին տարիներին ֆուտբոլը Արցախում մեծ հեղինակություն է հավաքում, իսկ մինչ 2006 թ. ընդհանրապես ֆուտբոլի մասին չէր էլ խոսում: Բայց այս տարվանից արտասահմանցի մարզիչները Արցախի հավաքականին կօգնեն միջազգային մակարդակի դուրս գալ:
Արցախի անդամակցությունը ՈւԵՖԱ-ում կարևոր է ոչ միայն ֆուտբոլի տեսանկյունից, բայց կարող է նաև շրջափակումից դուրս գալու հնարավորություն ընձեռնել, որում Ղարաբաղը հայտնվել է 90-ականնեի պատերազմից հետո, նշվում է հոդվածի վերջում: Փոխանցում է «Rusarminfo.ru»-ն:
Zham.am