Հայտնի է երբ և որտեղ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն մայիսի 3-ին Սոչիում: Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ Պեսկովի, երկու առաջնորդները հանդիպման ընթացքում հիմնական շեշտը կդնեն սիրիական ճգնաժամի հարցի վրա:
Վաղ Պեսկովը հայտարարել էր Էրդողանի հնարավոր այցի մասին Ռուսաստան:
Zham.am