1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Շարունակելու ենք վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից․ ՍԱՊԾ Սանկտ Պետերբուրգի կառուցողական բանակցությունների շարունակությունն ակնկալում ենք Մոսկվայում. Է. Մամեդյարով «Հետ են բերում ծախսած գումարները». քաղաքացիները՝ հետընտրական թանկացումների մասին (Տեսանյութ) Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը Թոմաս դե Վաալ. «Սարգսյանն ասաց, որ Աղդամը հայերի հայրենիքը չէ: Եւ նա իրավացի է» (տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Ամենակարևոր գործը՝ ընտրություններից հետո Հայաստանում արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր. (ֆոտոշարք) Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 650 կրակոց Արցախում զինծառայող է զոհվել Իրանն ու Վրաստանը կապող երկաթգիծը կարող է անցնել Հայաստանով
ԼՐԱՀՈՍ
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություն Վիլնյուսում Շարունակելու ենք վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից․ ՍԱՊԾ Աշխարհի երեխաների գրեթե կեսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ Օրվա կադրը՝ Ուզբեկստանից Կառավարությանն է ներկայացվել 2016 թվականի բյուջեի կատարողականը Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ. Պետրոս Թերզյան Գյուղնախարարն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Քննարկվել են Հայաստանում ճառագայթային բժշկության զարգացման հնարավորությունները Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին (Տեսանյութ) ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվել է բնապահպանական մեթոդական աջակցության դասընթաց Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը Մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի օգտագործողների սեփականության իրավունքը պետականորեն կգրանցվի Սանկտ Պետերբուրգի կառուցողական բանակցությունների շարունակությունն ակնկալում ենք Մոսկվայում. Է. Մամեդյարով Տղամարդը կտրել է ձեռքի դաստակը և փորձել նետվել կամրջից Արցախում մեկնարկում է «Արվեստը՝ հանուն խաղաղության» միջազգային նոր նախագիծը Սահմանվել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին Փաստ չի, որ Էրդողանը միանշանակ հաղթելու է այդ ընտրություններում Գողություն դեղատնից Երևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը Հայաստանն ու Թուրքիան անցյալ տարվա համեմատ 4 կետով անկում են գրանցել մամուլի ազատության ինդեքսում Հեղինե Բիշարյանը նշանակվել է Եվրոպական ակադեմիայի ռեկտոր Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ են բացվել 4 երկրում «DAD» տեսակի ադրբեջանական խնձորի բաց վաճառքը շարունակվում է(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Շախմատի վետերանների երկրորդ հաղթանակն աշխարհի առաջնությունում Հնդկաստանի փոխնախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բացահայտվել է դատապարտյալի կողմից խարդախությամբ կատարված հափշտակության 48 դրվագ Բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին Էներգետիկ համակարգում սպասվում է 58 մլն դոլարի ներդրումային ծրագրերի ակտիվացում Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը. կան վնասված բնակելի տներ ՊԵԿ-ի պարզաբանումը հայկական շուկայում ադրբեջանական խնջորի հայտնվելու փաստը Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է արտիստիկ դստեր տեսանյութը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես են անարգել հարստանում Տարոն Մարգարյանն ու իր ենթակաները Վանաձորում այրվել է ինքնաշեն տնակ՝ գույքով ԱԻՆ-ում քննարկվեց Հայաստանում հրթիռային համակարգի ներդրումը Չեխական ընկերությունը Հայաստանում կհիմնի լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն «Հետ են բերում ծախսած գումարները». քաղաքացիները՝ հետընտրական թանկացումների մասին (Տեսանյութ) Երևանի թ.147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը Ապրիլի 27-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը Elie Saab-ը ներկայացրել է «Գարուն 2018» հարսանեկան հավաքածուն (ֆոտոշարք) Մեր սուսերամարտիկները բավականին ուժեղ խմբերում էին հայտնվել Հղիություն. ի՞նչ անել բարդություններից խուսափելու համար Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու շինարարության ոլորտում Արցախի դիրքերից մեկում մահացած հայտնաբերված Կարենն ընտանիքի միակ որդին էր Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել պայքարել տուրիզմի դեմ Հայկական զինված ուժերի պատասխանը Թոմաս դե Վաալ. «Սարգսյանն ասաց, որ Աղդամը հայերի հայրենիքը չէ: Եւ նա իրավացի է» (տեսանյութ) Ի՞նչ ծրագիր է ներկայացնում Զարուհի Փոստանջյանը հանրային տրանսպորտի խնդրի հետ կապված Նոր գործընկերություն՝ հանուն տեղական համայնքների զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածության խթանման Փակ կլինի Մյասնիկյան պողոտայից մինչև Հերացի Վթարային ջրանջատում Ծաղկաձորում Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է VI Մոսկովյան կոնֆերանսին. Ուղիղ Վահե Հովհաննիսյան. Ամենակարևոր գործը՝ ընտրություններից հետո Կնոջը ծեծել է թմրանյութն արմատախիլ անելու համար Երբ հերոսները բանտերում են․․․ Հայաստանում արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր. (ֆոտոշարք) Ինչպե՞ս են մասոններն ընտրում օթյակի անդամներին Դավիթ Հարությունյանը նոր կառավարությունում չի լինի Առևտուր փակ սահմանի վրայով (տեսանյութ) Էրդողանը շարունակում է ճնշե՞լ ԵՄ-ին Ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին ԱԳՆ-ում փորձել են փախցնե՞լ հետախուզվողին ԱԺ-ում պորտֆելների տերերը հայտնի կդառնան վերջին պահին Շառից հեռու Հիշելը կարևոր է, որովհետև հենց հիշողությունն է մեզ դարձնում այն ինչ որ կանք Սամվել Ալեքսանյանի «ցնցող» որոշումը Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 650 կրակոց Ադրբեջանը կարող է միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել Հայաստան ԱԺ առաջին նիստը կվարի Արա Բաբլոյանը կամ Նապոլեոն Ազիզյանը Այրվել է 500 կգ անասնակեր Հատուկ քննչական ծառայության արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի վերաբերյալ Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները Երիտասարդ ծանրորդները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը Արցախում զինծառայող է զոհվել Օրակարգում ստոմատոլոգիական ծառայության արդիականացումն է Նախարարը հանձնարարեց մինչև մայիսի 15-ը ճանապարհների փոսալցման աշխատանքներն ավարտվել

Հիմա ինձ պատմեք՝ պետպատվերը ո՞նց եք բաժանում. Կարեն Կարապետյանը՝ առողջապահության նախարարին (Տեսանյութեր)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել: Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին:
Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաև պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի և եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի և պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները:
Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: «Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին, հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:
Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:
Վարչապետին զեկուցվել է նաև առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների և մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաև ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի և բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր տնտեսման չափը կկազմի մինչև 30 տոկոս:
Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման, դեղերի և բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի և ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչև 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի և առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ:
Վարչապետի՝ դեղորայքի շուկայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում և դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի և 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում և հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը:

website by Sargssyan