Ռուսաստանն ամրապնդում է սահմանը Հյուսիսային Կորեայի հետ (տեսանյութ)
Ռուսաստանը սկսել է Հյուսիսային Կորեայի հետ 17 կմ սահմանի ամրապնդումը, մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ն հարված կհասցնի Հյուսիսային Կորեային, և փասխստականների մեծ ալիքը կուղղվի Ռուսաստանի տարածք: Այս մասին հաղորդում է «The Daily Mail»-ը:
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում երկաթգծով ռազմական տեխնիկա է տեղափոխվում Պրիմորյեի երկրամաս Խաբարովսկով: Այնտեղ են նաև ժամանում ռազմական ուղղաթիռներ և զրահատեխնիկա: Արևելյան ռազմական օկրուգում տեխնիկայի շարժն անվանել են հերթական ստուգարք: Սակայն փորձագետները դա կապում են հնարավոր հակամարտության հետ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև:
«Դա սովորական պրակտիկա է, երբ հարևանները վիճում են, մենք ամրապնդում ենք մեր սահմանները: Դա եղել է միշտ և, մտածում եմ, այդպես է նաև այսօր», - մեջբերում է «ИА PrimaMedia»-ն ռազմական փորձագետներից մեկին:
Նշվում է, որ ռազմական տեխնիկայի նման տեղաշարժ, որպես կանոն, իրագործվում է ռազմական հրամանատարության ամենաբարձր մակարդակում:
«Եթե ԱՄՆ-ն հարվածի Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներին, ապա ռադիոակտիվ ալիքը կհասնի մինչ Վլադիվոստոկ երկու ժամում», - զգուշացնում է Հեռավոր Արևելքի Ինստիտուտի աշխատակից Կոնստանտին Ասմոլովը, հիշեցնելով, որ քաղաքը գտնվում է Հյուսիսային Կորեայից 150 կմ հեռավորության վրա:
Zham.am