1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Կանադայի հայ համայնքը փորձում է կանխել Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Օգոստոսի 12-14-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով
ԼՐԱՀՈՍ
Քննություն է կատարվում՝ պարզելու նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները Չի կարելի նման հանրային կարևորության դեպքի մասին ԱԻՆ-ի կայքով նման որակի տեղեկատվություն տարածել Սերժ Սարգսյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է իրականացված աշխատանքների մասին Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Կանադայի հայ համայնքը փորձում է կանխել Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով Լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Ինչպես է անցել Արևիկ Ուդումյանի որդու 1–ամյակը. Tert.am.Life Մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել Ինչպե՞ս ազատվել ճիճվակրությունից Արաս Օզբիլիզը կարող է տեղափոխվել «Սիվասպոր» Ռեալը վստահորեն հաղթեց Բարսելոնային՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Ինչ բարձրաստիճան այրեր են մասնակցել 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը «Ֆուլ-Հաուս»-ից հայտնի մոդել Լիլի Կարապետյանի նոր լուսանկարները Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են Օգոստոսի 4-10-ը մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա Ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ Մոդել Շուշան Երիցյանը եղբոր և հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին (Տեսանյութ) Անձնագրի վավերականության ժամկետները օգոստոսի 12-ից այլեւս չեն երկարաձգվելու «Նա նրբիկ է, անգամ երբ արտասվում է». Քիմ Քարդաշյան Էդմոն Մարուքյանը ապատեղեկատվություն է տարածում. ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի հետ կապված հարցը չի լուծվել Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Խոսրովի անտառում խոշոր կաթնասունները և թռչունները չեն տուժել. Մարինե Կարապետյան Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկար) Ինչու է Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցներին 40-հազարական դրամ բաժանել Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ. դեպքի վայր է մեկնել 24 Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն բարդ պատմությունների կիզակետում Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ Լուսինե Թովմասյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Բենզալցակայանները ցածր որակի բենզինը վաճառվում են բարձրի գնով «ՍԱՍ»-ի նախընտրական ժողովի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Կարեն Կարապետյանը 54-ամյակը նշել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Պուտինի և Թրամփի խոսակցությունը՝ ըստ Comedy Club-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մետրոյի «Երիտասարդական» կայարանը՝ 1980 թվականին Հիվանդության պատճառով թութակը զրկվել է փետուրներից և Համացանցի աստղ դարձել (լուսանկար) Թուրք երեխայի պարը գրավել է համացանցը (տեսանյութ) Նորից ուշադրության կենտրոնում՝ Աննա Սեմենովիչի բարեմասնությունները (ֆոտոշարք) Մեծանուն դերասանները՝ մեկ լուսանկարում Հայուհի Լորեն Խաշյանը կարող է 2020 թ. դառնալ ԱՄՆ առաջին տիկին Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» «Maroon 5»-ի տեսահոլովակի մոդելին չեն վերցնում աշխատանքի սեքսուալ լինելու և մեծ կրծքեր ունենալու պատճառով (լուսանկարներ) Ինչպիսի՞ն է եղել Կասկադը նախկինում (Լուսանկար) Սա տեսնելուց հետո դուք երբեք չեք երկարացնի ձեր եղունգները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սովետական մուլտֆիլմերի ահավոր կիկսերը (Տեսանյութ) Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային Մյասնիկյանի անունը հայտնի փողոցի վրայից հանելուն ես կողմ չեմ Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Աշխարհի ամենատոտալիտար դիկտատուրան Հյուսիսային Կորեայում է Ինչպե՞ս է իրականում թարգմանվում Երևանի Չարբախ թաղամասի անվանումը Ծնունդների թիվը Հայաստանում գերազանցել է մահվան դեպքերի ցուցանիշը Թոշնած դեմքով ու սպիտակ մազերով․ Լուիզա Ներսիսյանն անճանաչելի է դարձել Հմայիչ Սիրուշոյի նոր լուսանկարը (լուսանկար) Ռուզանը ոնց որ ստրուկ լիներ, իսկ ամուսինը արքայության մեջ էր. հարևանները սկսել են նոր տեղեկություններ հաղորդել (տեսանյութ) Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նոր՝ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում. առաջին կադրերը նկարահանման հարթակից Անահիտ Բախշյանն իրեն նվիրած գումարը փոխանցում է զինվորին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Վարչապետը կիրակի օրը կմեկնի Աստանա Օգոստոսի 12-14-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով Փողոցների անունները փոխվելուց հետո կոռուպցիան պակասելո՞ւ է Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Վաղաժամ ծնված Ֆիոնա գետաձին՝ սոցկայքերի աստղ (տեսանյութ, լուսանկար) Ինչպե՞ս հեշտ ու արագ մաքրել նարինջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արևային էներգիա կուտակող ավտոբուս՝ զբոսաշրջային կենտրոններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Իսահակյան փողոցը՝ 1964 թվականին Ադրբեջանը ապահովում է ահաբեկիչների անվտանգությունը
Հարցում

Շուշանիկ Արևշատյան. «Քրդերի համար աղցաններ էի պատրաստում, դոլմա փաթաթում, որ երեխաներիս պահեմ». Tert.am Life

Շուշանիկ Արևշատյան. կին, ով 0-ից կերտել է իրեն և այն ամենը, ինչին հասել է։ «Ռադիո Վանն» ու ֆինանսական կայունությունը նրան հեշտ չեն տրվել, սակայն կյանքի ոչ մի իրավիճակում չի ընկճվել։ Երբ 2 երեխաներին` Աննային և Էդուարդին պահելու խնդիր է ունեցել, արել է ամենատարբեր աշխատանքներ։ Tert.am Life–ն իր անկեղծ զրույցների շարքում այս անգամ անդրադարձել է Շուշանիկ Արևշատյանին։ Նրա հետ զրուցել ենք անցած ճանապարհի, տարբեր աշխատանքներ անելու, «Ռադիո Վանը» ստեղծոլու զարմանալի պատմության մասին։

Քանի որ վերջերս նրա մասնակցությունը X-Factor-ում առանց ինտրիգների չանցավ, չենք շրջանցել նաև այդ թեման։ Զրուցել ենք կուլիսային հարաբերությունների և նախագծի հետ այլևս չհամագործակցելու որոշման մասին։

-Տիկին Շուշանիկ, ռադիոմագնատի համբավ ունեք։ Հիմա մի քանի ռադիո եք ղեկավարում, սակայն դա Ձեզ հենց այնպես չի տրվել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

–Երբ տուն ես կառուցում, հիմքը պետք է ամուր լինի։ Կյանքը կարելի է բաժանել էտապների։ Առաջին` մանկության փուլն ինձ մոտ եղել է երջանկության գագաթնակետ։ Դրա շնորհիվ ես ունեմ սիրելու ունակություն, ինչն ինձ ուժ է տալիս։ Փառք Աստծո, որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ կար շատ սեր։ Դպրոցական տարիների փուլը ևս ինձ մոտ եղել է շատ երջանիկ. ընկերություն, առաջին սեր, ճիշտ հարաբերություններ մարդկանց հետ։ Դպրոցում այնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, որ կայացել եմ որպես մարդ։ Դա շարունակվել է համալսարանում, որտեղ բարձրակարգ մասնագետներ են դասավանդել մեզ։ Երբ մենք ավարտեցինք համալսարանը և մտանք կյանք, շատ մեծ բազա ունեինք։ Ժամանակն էր այդ ամենը տալու, սակայն հենց այդ փուլում սկսեց փլուզվել ԽՍՀՄ–ը։

Դժվարությունները սկսվեցին 1988 թվականից։ Շատ դժվար, բայց հույս տվող տարիներ էին։ Մենք անհամեմատ ավելի վատ էինք ապրում նյութապես, բայց անհամեմատ ավելի լավ էինք զգում մեզ, քանի որ մթնոլորտը շատ ավելի առողջ, պոզիտիվ ու հույս տվող էր։ Ես արդեն ամուսնացած էի, ունեի փոքր բալիկ։ 21 տարեկան էի, սակայն դասավանդում էի Պոլիտեխնիկում։ Երբ ամեն բան փլուզվեց, ամուսինս մեկնեց արտերկիր աշխատելու, ես մնացի այստեղ։ Վերջ, գեղեցիկ կյանքն ավարտվեց, սկսվեց շատ բարդ փուլ, երբ մենակ ես։

–Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվարին փուլը։

– Ամուսինն արդեն գնացել ու կորել էր, ինչպես շատ կանանց ամուսիններ։ Ես մեկնեցի Մոսկվա, որտեղ արել եմ ամեն տեսակ աշխատանք, բացի գողությունից և պոռնկությունից։ Աշխատում էի 3 տեղ։ Տանը թխվածքներ էի թխում, դոլմա փաթաթում, վաճառում հարակից խանութներին։ Անում էի ամեն ինչ, որպեսզի կարողանայի հոգալ մեր ապրուստը։ Մեր շենքում քրդեր էին ապրում, ովքեր ինձ պատվիրում էին աղցաններ, ուտեստներ պատրաստել, իրենք 100 հոգով էին հավաքվում հաց ուտելու։ Դույլերով աղցաններ էի պատրաստում, գիշերները նստում էի, լացելով կտրատում, որ առավոտյան գան տանեն։

Հիշում եմ օրերը, երբ գումար չունեի, բայց երեխաներս պետք է նարինջ, մանդարին ուտեին, որպեսզի վիտամին ստանային։ Խանութում փչացած նարինջն ու մանդարինը մաքրում էին, առողջ մասերն էժան վաճառում։ Միայն դա էի կարողանում գնել։ Երեխաներս ասում էին` ինչու մենք ամբողջական նարինջ չենք ունենում, ասում էի` այդպես աղբ չի լինում։

Ամեն ինչ անում էի, շաբաթ–կիրակի էլ երեխաներիս տանում էի թատրոն։

–Շատ կանայք ընկճվում են նման իրավիճակներում։

–Ես չէի ընկճվում, որովհետև երկար չէի կարող այդպես ապրել։ Գիտեի, որ այդ ամենն ավարտվելու է, էտապ առ էտապ առաջ եմ գնալու։ Եթե քեզ պետք է միայն ուտել ու հագնել, երբեք վերև չես բարձրանա, սակայն եթե ունակ ես սիրելու, հաստատվելու, հանրությանն օգուտ բերելու, կանցնես հաջորդ էտապ։ Ես սկսեցի ընդլայնել ուտելիք սարքելու գործը. 10 կգ–ն դարձավ 20, 20–ը` 30։ Հետո սկսեցի մարդկանց վարձել մեր մուտքից։ Աստիճանաբար ամբողջ մուտքը սկսեց աշխատել և ապրել այդ միջոցով։ Իրենց սովորեցրել էի` ինչպես պատրաստել, ու ես արդեն գումար էի հաշվում։

Երբ 20 կգ–ով ինչ–որ բան էի պատրաստում, ռադիոն անընդհատ կողքիս էր, միակն էր, որ կար իմ կյանքում, իր հետ էի խոսում։ Այդ ամենից հետո եկա Երևան, քանի որ արձակուրդներին երեխաներիս բերում էի Հայաստան։ Հայրս ասաց` ինչ չես կարող այստեղ անել, որ այնտեղ ես անում, ասացի` ուզում եմ ռադիո բացել։

- Ե՞վ։ Ձեր հայրն ինչքանով օգնեց Ձեզ։

–Հայրս այն ժամանակ ԱԱԾ–ում կապի վարչության պետն էր, ասաց` դա հեշտ հարց է, սպասիր, մի քանի օրում կլուծենք։ Մի քանի օրը դարձավ 3 տարի։ Հարցը լուծվեց, երբ ինքս սկսեցի այս ու այն կողմ ընկնել։ Լուծումը մի թուղթ էր` լիցենզիա։ Հայրս բերեց, ասաց` ահա քեզ լիցենզիա 103-ի վրա։ Առաջ եկավ հաջորդ խնդիրը։ Անհրաժեշտ էր հեռահաղորդիչ (պերեդատչիկ)։ Դա ամենակարևորն էր։ Եթե դա միացնեինք, ռադիոն արդեն կար, եթե ոչ 3 ամսից լիցենզիան անվավեր էր։ Մի խոսքով` պետք էր գումար, որը չկա։ Այդտեղ սկսվեց միստիկան։ Երբ մի բան շատ ես ուզում և քո բոլոր մասնիկներն աշխատում են այդ ցանկության վրա, երկրագունդը սկսում է օգնել քեզ։

Մեզ պետք էր մոտ 10.000 դոլար, որը չկար։ Օրերն անցնում էին։ Այդ ընթացքում մահացավ ամուսնուս տատիկը և իր բնակարանը ժառանգեց տղայիս։ Նրա թաղման հաջորդ օրը վազելով գնացի Գյումրի, մտա 2000 դոլարով վաճառեցի տունն ու երջանիկ վերադարձա Երևան։ Հաղորդիչն արժեր 3000 դոլար, պայմանավորվեցի 2000 դոլարն ուղարկել, 1000 դոլարն ընթացքում տալ։ Լիցենզիայի վերջին 5 օրվա ընթացքում` 1998 թվականի դեկտեմբերի 8–ին, հաղորդիչը վազելով տնկեցինք և ասացինք` եթերում է «Ռադիո Վանը»։ Վերջ։ Մենք նույնիսկ երթուղայինի գումար չունեինք, 2 տարի Արտակ Մուրադյանը, որը 20 տարի է` ինձ հետ է և մեր տեխնիկական տնօրենն է, վինչեստրը վերցնում էր, երգ գրում, ոտքով գնում հեռուստաաշտարակ, այն դնում համակարգչի մեջ, հինը վերցնում և ոտքով վերադառնում տուն։

Աբսուրդ էր։ Եթե ես մի օր գիրք գրեմ` ինչպես եմ հիմնել իմ ռադիոն, ամբողջ աշխարհը կծիծաղի ինձ վրա։ Վինչեստրի մեջ մի գիգաբայտ տեղ էր։ Քանի որ հնարավորություն չունեինք ավելի մեծն ունենալու, երաժշտությունը կրկնվում էր։ Մարքեթինգի մեջ նման բան չկա, բայց պարզվում է` մարդկանց դա դուր էր եկել, իրենք սպասում էին, որ այս ժամին այս երգը լսեն։ Դա բերեց նրան, որ Երևանն այդ ժամանակ լսում էր «Ռադիո Վան», որովհետև խոսք չկար, գովազդ չկար, լավ երաժշտություն էր, մի բան էլ կրկնվում էին սիրելի երգերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

website by Sargssyan