«Brexit»-ը հնարավոր է չեղարկվի. Եվրախորհրդարանի ղեկավար (տեսանյութ)
«The Guardian» թերթը, մեջբերելով Եվրախորհդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի խոսքերը, հաղորդում է, որ «Brexit»-ը հնարավոր է չեղարկվի ընտրություններից հետո:
Ինչպես հայտարարեց քաղաքական գործիչը, «եթե Լոնդոնը ցանկանար մնալ, ապա դա շահավետ կլիներ բոլորի համար»: Միևնույն ժամանակ Տայանին հավելեց, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն ԵՄ բոլոր անդամ-պետությունների բանակցություններից հետո:
Վաղ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց արտահերթ խորհդարանական ընտրությունների գնալու որոշման մասին, որոնք կկայանան հունիսի 8-ին:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am