Ալեքսանդր Վասիլևը «7 օր»-ին պատմել է հայերի սիրո մասին կիսաբաճկոնների նկատմամբ (լուսանկար)
Նորաձևության պատմության գիտակ Ալեկսանդր Վասիլևը պատմել է ռուսաստանցի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանի և Միխաիլ Գալուստյանի հսգուստի ոճի մասին:
«7 օր»-ի («7 дней») համար մեկնաբանելով հումորիստների և նրանց կանանց զգեստները ցուցադրված լուսանկարներում, Վասիլևը հատուկ ընդգծեց Մարտիրոսյանի դասական ոճը և նրա կնոջ՝ Ժաննաի, բրենդային զգեստը:
Ինչ վերաբերվում է, Միխաիլ Գալուստյանի և նրա կնոջ լուսանկարին, ապա Վասիլևը ընդգծեց հայերի սերը կիսաբաճկոնների նկատմամ:
-Միխաիլ Գալուստյանը շատ հմայիչ մարդ է, շատ եմ սիրում նրան, բայց նա փոքր ինչ անհեթեթ է հագնված: Այդ կիսաբաճկոնը նրան չի սազում: Սակայն կիսաբաճկոնների նկատմամբ սերը բնորոշ է հայերին: Ես նաև համոզված եմ, որ նրա կնոջ՝ Վիկտորիայի, վարդագույն պայուսակը լավ լրացում է այդ զգեստին: Բայց կարևորը, որ նրանք սիրում են միմյանց, դա զգացվում է, - ասաց Վասիլևը: Փոխանցում է rusarminfo.ru-ն:
Zham.am