«ՄԱՆ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղային
Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին, «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թեւոսյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: